ՄիջազգայինՔաղաքական
Սիրիան պատրաստ է Իսրայէլի հետ նոր պատերազմների

Սիրիան մի քանի պատերազմ է վարել Իսրայէլի դէմ եւ պատրաստ է աւելիին, ասել է Սիրիայի արտգործնախարար Ֆէյսալ Միքդադը։
«Սիրիան մի քանի պատերազմներ է մղել սիոնիստական ռեժիմի դէմ եւ պատրաստ է այլ պատերազմների: Սիրիան կորոշի, թէ երբ եւ որտեղ»,- ասել է Միքդադը Դամասկոսում Իրանի արտգործնախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանի հետ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, որը հեռարձակւել է սիրիական հեռուստատեսութեամբ:
Սիրիայի ԱԳՆ ղեկավարը յաւելել է, որ Իսրայէլի, ԱՄՆ-ի եւ Թուրքիայի կողմից երկրի տարածքի մի մասի օկուպացիան անօրինական է, ընդգծելով, որ Սիրիան «պատրաստ է ազատագրել իր հողերը»։
Tert.am