Լիլիթ Գալստեան. «Նրանցը փառքն է, ձերն՝ ուրացումն ու մեղքը»
Նրանցը փառքն է, ձերը՝ ուրացումն ու մեղքը: Այս մասին գրել է ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լիլիթ Գալստեանը:
«Հայ մարդու էութեան, արժէքային համակարգի ջախջախումը, տեսակի վերացումը շարունակւում է։ Նիկոլն ու նրա կամակատարները ինկւիզիայի են ենթարկում այն ամէնը, ինչ սնում է մեր արժանապատւութիւնն ու վերընձիւղւելու, նորից արժանապատիւ պետութիւն դառնալու հնարաւորութիւն է ներշնչում։
Պարտւածներն ատում են իրական հերոսներին, նրանց աչքերի մէջ նայելու համարձակութիւն չունեն, անգամ եթէ նրանք բռնել են յաւերժի ճամբան։
Պարտւածները նրանց աչքերում իրենց՝ ուրացողներին ուղղւած նզովք ու պատմութեան անանց խարանն են տեսնում։
Սրանք սարսափում են սեփական արեամբ ՀԱՅՐԵՆԻՔ ու ՀՈՂ պահած 18 տարեկան տղաներից, նրանց փառքից, նրանց զոհաբերւելու անմնացորդ ու ջինջ նւիրումից, որովհետեւ նրանցը յաւերժականն է, նրանցը սրբացման ճանապարհն է։
Ձերը՝ մեղքն ու սուտը, թշնամուն ծառայելը…
Ահա երկու գրութիւն, որով Լոռու մարզային եւ Երեւանի ենթակայութեան տնօրէններին «պատերի յարդարման նոր մօտեցումների» շրջանակներում՝ յորդորում են «զերծ մնալ դպրոցի պատերին ցուցանակներ, պաստառներ, նախկինում օգտագործւած նիւթեր ամրացնելուց»։
Ի՜նչ նողկալի էք դուք, ի՜նչ ոչնչատեսիլ ու անբարոյ… մեր հերոսներին անարժան, տեսնե՞ս ձեր երակներում ի՜նչ արիւն է հոսում։
Գալու է ՄԱՔՐՒԵԼՈՒ ժամանակը, ԶՏՈՒՄԻ ժամանակը….
Ձեր այս վարքով մօտեցնում էք ՎՐԷԺԻ ժամանակը»,- գրել է նա։