ՄիջազգայինՔաղաքական
Դմիտրի Պեսկով. «Ուկրաինայի հարցում Ռուսաստանի եւ Հայաստանի դիրքորոշումները տրամագծօրէն տարբերւում են»
Ռուսաստանն ու Հայաստանը տրամագծօրէն հակառակ տեսակէտներ ունեն Ուկրաինայի հարցում։ Այս մասին լրագրողների հետ զրոյցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
«Իսկապէս, մենք տրամագծօրէն հակառակ տեսակէտներ ունենք Ուկրաինայում տեղի ունեցողի եւ Ուկրաինայի շուրջ հակամարտութեան վերաբերեալ։ Սա գաղտնիք չէ. մեր հայ ընկերների յայտնի դիրքորոշումն է։ Մենք այս հարցում նրանց հետ համաձայն չենք եւ յամառօրէն կը շարունակենք բացատրել, որ մենք իրաւացի ենք»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։
Նշենք, որ Փաշինեանը Գերմանիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ Ուկրաինայի հարցում։