Ադրբեջանը շարունակում է քանդել Շուշիի Ղազանչեցոց Ս. Ամենափրկիչ եկեղեցու քրիստոնէական ժառանգութիւնը
Ադրբեջանանական որոշ Թելեգրամեան ալիքներ ապրիլի 15-ին տարածեցին Շուշիի Ղազանչեցոց Ս. Ամենափրկիչ եկեղեցու «վերականգնման» լուսանկարներ՝ նշելով, որ աշխատանքները կրկին վերսկսւել են եւ կատարւում են տանիքի եւ վնասւած պատերի նորոգման աշխատանքները:
Սակայն լուսանկարներից երեւում է, որ ադրբեջանական կողմը քանդել է երկթէք ճակատներից մէկի վրայի խաչաձեւ լուսամուտը եւ դրանից վեր գտնւող պատկերաքանդակը:
Ղազանչեցոց տաճարը իւրաքանչիւր ճակատի վրայ կայ նման խաչաձեւ լուսամուտ եւ պատկերաքանքակ: Արեւմտեան ճակատի քանդակը ներկայացնում էր «Խաչակիր Քրիստոս»-ը թեման՝ համապատասխան արձանագրութեամբ:
44-օրեայ պատերազմի ժամանակ ադրբեջանական ռմբահարումից վնասւել էր եկեղեցու նաեւ հարաւային ճակատը՝ խաչաձեւ լուսամուտով հանդերձ: Այն յստակ երեւում է դեռեւս 2020 թւականի հոկտեմբերին արւած լուսանկարներից: Ուստի ակնյայտ են տաճարի մանրամասների ուղղակի աւերման, ձեւափոխման աշխատանքները, ինչը դրսեւորւում է տաճարի չակերտաւոր վերականգնման հէնց սկզբից: