«Թաթոյեան» հիմնադրամ. «Սահմանազատման եւ սահմանային անվտանգութեան հարցերով ՀՀ յանձնաժողովը չունի նման հարցեր քննարկելու որեւէ իրաւասութիւն»
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգութեան հարցերով ՀՀ յանձնաժողովը, որի անունից ապրիլի 19-ին տարածւել է Տաւուշի մարզի հատւածում ադրբեջանական զինւած ծառայողների առաջախաղացման եւ տարածքներ միակողմանի զիջելու մասին յայտարարութիւնը, չունի նման հարցեր քննարկելու որեւէ մէկի իրաւասութիւն։ Այս մասին ասւսծ է «Թաթոյեան» հիմնադրամի տարածած յայտարարութեան մէջ։
1. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգութեան հարցերով ՀՀ յանձնաժողովը, որի անունից այսօր (ապրիլի 19) տարածւել է Տաւուշի մարզի հատւածում ադրբեջանական զինւած ծառայողների առաջախաղացման եւ տարածքներ միակողմանի զիջելու մասին յայտարարութիւնը, չունի նման հարցեր քննարկելու որեւէ իրաւասութիւն։
Դա քաղաքական որոշումներին կեղծ իրաւական շղարշ տալու յանձնաժողով է, որ իր յայտարարութեամբ քիչ առաջ ապահովեց Հայաստանի համար անվտանգութեան անկառավարելի մեծ խնդիրներ:
Այդ յանձնաժողովի, նրա ղեկավարի կամ որեւէ անդամի իրաւասութիւն որեւէ տեղ սահմանւած չէ։ Ընդամէնն առկայ է Հայաստանի կառավարութեան ղեկավարի 23.05.2023 թ. որոշում, որ ուղղակի արձանագրում է նման յանձնաժողով ստեղծւած լինելու փաստը եւ դրա անհատակակ կազմը։
Չկայ որեւէ իրաւական ամրագրում, թէ այդ յանձնաժողովն ինչ իրաւասութիւն ունի, ինչ հարցեր է քննարկում, ինչպէս է քննարկում հարցեր ու որոշումներ կայացնում։
Սա նշանակում է, որ քիչ առաջ այդ յանձնաժողովի անունից կառավարութեան տարածած յայտարարութեան նպատակն է այս քաղաքական բացարձակ անթոյլատրելի գործընթացը ինստիտուցիոնալ-իրաւական կեղծ շղարշով քողարկելը։
Տեղի ունեցածը նաեւ սկզբունքօրէն հակասում է սահամանազատման միջազգային պահանջներին։
2. ՀՀ կառավարութեան ղեկավարը Տաւուշի մարզի հատւածում Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են մարդկանց անվտանգութիւնն ու իրաւունքները, ադրբեջանական զինւած ծառայողներին մօտեցնում են մարդկանց տներին ու նրանք յայտնւում են ճանապարհներին։
Պարզաբանումը, թէ ճանապարհների էական խնդիրներ չեն առաջանում եւ կարող են կառուցւել այլընտրանքային ճանապարհներ, ընդամէնը փորձ է՝ կոծկելու համար մարդկանց եւ երկրի անվտանգութեան համար առաջացող իրական խնդիրները։
Բացարձակ անընդունելի է կառավարութեան ղեկավարի արդարացումը, թէ առանց այդ էլ որոշ գիւղեր ադրբեջանական նշանառութեան ներքոյ են. ադրբեջանական զինւած ծառայողներին հեռացնելու եւ նշանառությունը վերացնելու փոխարէն կառավարութիւնը, փաստօրէն, աւելի է շրջապատում մեր գիւղերն ադրբեջանական զօրքով՝ արդարացնելու համար քաղաքական որոշումները։
Առանց այն էլ Բաղանիսի ճանապարահատւածը եղել է ադրբեջանական զինւած ծառայողների թիրախի տակ եւ ժամանակ առ ժամանակ կրակել են երթեւեկող մեքենաների ուղութեամբ, հիմա դուրս է գալիս Կառավարութեան ղեկավարի այս որոշմամբ նրանք աւելի են մօտենում ճանապարհին։
Կիրանց գիւղի համար առաջարկւող այլընտրանքային ճանապարհն անվտանգ չէ եւ յայտնւելու է ադրբեջանական զինւած ծառայողների դիտարկման տակ։
3. Ադրբեջանը շարունակում է մխրճւած մնալ ՀՀ Տաւուշի մարզին պատկանող տարածքներում եւ դրանք պահել օկուպացւած։
Մինչդեռ, Հայաստանի կառավարութիւնն իրականացնում է ռազմավարակաան կարեւորութեան տարածքներից զօրքերի միակողմանի յետքաշում, ինչը խաթարում է ոչ միայն սահմանային բնակիչների, այլ, նաեւ, վնաս է հասցնում ամբողջ երկրի անվտագութեանը։
Ընդորում, ակնյայտ է, որ կառավարութիւնը յատուկ է հրապարակել այնպիսի քարտէզ, որում չեն երեւում անվտանգութեանը վերաբերող խնդիրները եւ միակողմանի զիջումները։