Հայաստան - ԱրցախՔաղաքական

Վարդան Ոսկանեան. «Ադրբեջանական լրատւամիջոցները գրում են, թէ կրկին առանց կրակոցի՝ Ալիեւը տարածքներ ստացաւ»

Ադրբեջանական մեդիադաշտը մեծ ոգեւորութեամբ անդրադառնում է Հայաստանի կողմից տարածքային հերթական զիջումներին։ Մասնաւորապէս, գրում են, թէ կրկին առանց կրակոցի՝ Ալիեւը տարածքներ ստացաւ։

Ցաւալի փաստին անդրադարձել է ԵՊՀ Արեւելագիտութեան ֆակուլտետի Իրանագիտութեան ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանեանը։

«Բաքւի բարբարոսական վարչախումբը ցնծում է իր համար էլ անսպասելի յաջողութիւների շղթայից։

Ուշագրաւ է, որ նոյնիսկ այդ վարչախմբի հիմնական քարոզչամիջոցներից մէկի հակահայ խմբագիրը չի հաւատում, թէ ինչ հեշտութեամբ է Բաքւի բռնապետը տիրանում արհեստածին Ադրբեջանի համար ամենավարդագոյն երազում իսկ անհասանելի տարածքների։

Սա մեր համազգային ամօթի եւ նւաստացման դարաշրջանն է, որը բերելու է լրջագոյյն նոր մարտահրաւէրներ՝ մեր պետութեան անվտանգութեան եւ կենսունակութեան համար»,- գրել է նա։

Related Articles

Back to top button