Վարուժան Գեղամեան. «Արեւմուտքը լռում է Հայաստանում ոստիկանութեան բռնութիւնների մասին»
«ԱԼԻՔ» – Թուրքագէտ Վարուժան Գեղամեանը տելեգրամեան իր ալիքում անդրադարձել է ԱՄՆ-ի եւ Արեւմուտքի կողմից Վրաստանում եւ Հայաստանում տեղի ունեցող անհնազանդութեան ակցիաների հանդէպ կիրառւող երկակի ստանդարդներին:
«Այս օրերին ԱՄՆ մի քանի անգամ դատապարտել է Վրաստանում շէնքեր գրաւել փորձող ցուցարարների դէմ ոստիկանական ուժի կիրառումը:
Նոյն ժամանակ ԱՄՆ եւ մնացած արեւմտեան կողմերը ոչ մի բառ չեն ասում ոչ միայն այս օրերին Հայաստանում խաղաղ անհնազանդութեան մասնակիցների հանդէպ կիրառւող ոստիկանական բռնութեան մասին, այլեւ՝ լռում են արդարադատութեան հանդէպ իրակակացւող այլ բռնութիւնների առումով: Փաստացի` աջակցում են դէ-ֆակտօ իշխանութեանը:
Յիշեցնեմ, որ այս օրերի Հայաստանում ազգային պայքարի մասնակիցների հանդէպ կոպիտ ուժ կիրառելու կոչեր են անում նաեւ Ադրբեջանում եւ Թուրքիայում:
Էլի փաստացի աջակցում են»,- գրել է թուրքագէտը: