ԻրանՔաղաքական

14-րդ ընտրութիւններ. ԵՒՍ 26 ԹԵԿՆԱԾՈՒ. ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ՝ ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆՆԵՐ

«ԱԼԻՔ» – Յունիսի 1-ը, 14-րդ նախագահական ընտրութիւնների թեկնածուների գրանցման երրորդ օրն էր:

Երէկ, Կենտրոնական ընտրական յանձնաժողովը գրանցեց եւս 8 թեկնածուի, որոնք հիմնականում Իրանի քաղաքական կեանքի ճանաչւած՝ «հնաբնակ» դէմքերից են, որոնցից մէկը կին է:

Երրորդ օրում գրանցւած 8-ը թեկնածուներից 6-ը ներկայացնում են Պահպանողական հոսանքը, մէկը բարեփոխական է, իսկ Վահիդ Հաղիղեանը, որի քաղաքական հայեացքներն առաւել մօտ են պահպանողականներին, յայտարարել է, որ անկախ թեկնածու է, եւ ինքնուրոյն է կայացրել ընտրութիւններին մասնակցելու որոշումը:

Վերջին պահին.

Այսօր՝ առաւօտեան ԿԸՅ են ներկայացել, եւ իրենց թեկնացութիւնն են գրանցել Մոհամմադմեհդի Էսմայիլին, Մասուդ Զարիբաֆանը, Հոսէյն Աֆշարզադէն, Մահմուդ Ահմադինեժադը, Հոսէյնալի Ղասեմզադէն, Մահմուդ Սադեղին, Սադեղ Խալիլեանը, Սէյէդ Մոհամմադ Մողիմին, Իրաջ Շահվերդին եւ Հասան Մօհամմադեարին:

– Ֆադահոսէյն Մալեքի

Պահպանողական

11-րդ գումարման խորհրդարանների պատգամաւոր:

2005-2007 թթ. Թմրանիւթերի դէմ պայքարի շտաբի պետ:

2012-2013 թթ. Արտարժոյթի եւ ապրանքների մաքսանենգութեան դէմ պայքարի շտաբի պետ:

– Մոհամմադռեզա Միրթաջէդդին

Պահպանողական

7-րդ, 8-րդ եւ 11-րդ գումարման խորհրդարանների պատգամաւոր:

– Ահմադ Ռասուլի Նեժադ

Պահպանողական

4-րդ, 5-րդ, 7-րդ եւ 11-րդ գումարման խորհրդարանի պատգամաւոր:

– Զոհրէ Էլահեան

Պահպանողական

8-րդ եւ 11-րդ գումարման խորհրդարանի պատգամաւոր:

– Ալիռեզա Զաքանի

Պահպանողական

Թեհրանի քաղաքապետ:

7-րդ, 8-րդ, 9-րդ եւ 11-րդ գումարման խորհրդարանների պատգամաւոր:

– Վահիդ Հաղանեան

Անկախ

Զինւորական կոչումը՝ գեներալ-մայոր:

Յատուկ յանձնարարութիւնների եւ աշախատանքների գծով Յեղափոխութեան առաջնորդի գրասենեակի տեղակալ:

– Մասուդ Փեզեշքեան

Բարեփոխական

8-րդ, 9-րդ, 9-րդ, 10-րդ եւ 11-րդ գումարման խորհրդարանների պատգամաւոր:

2001-2005 թթ. Առողջապահութեան նախարար:

2016-2020 թթ. խորհրդարանի առաձին փոխնախագահ:

– Հաբիբօլլահ Դահմարդի

Պահպանողական

Սիստան եւ Բալուչիստանի (2005-2008 թթ.), Քերմանի (2008-2010 թթ.) եւ Լորեստանի (2010-2013 թթ.) նահանգապետ:

10-րդ եւ 11-րդ գումարման խորհրդարանների պատգամաւոր:

Related Articles

Back to top button