Հայաստան - ԱրցախՔաղաքական

Մոմավառութիւն՝ Փաշինեանի աւտոշարասեան վրաերթից մահացած Սոնա Մնացականեանի յիշատակին

«ԱԼԻՔ» – Երեւանի Պռօշեան փողոցում, ապրիլի 26-ի երեկոյեան քաղաքացիները մոմավառութիւն են կազմակերպել եւ ծաղիկներ դրել 2022 թւականի ապրիլի 26-ին Նիկոլ Փաշինեանի աւտոշարասեան մեքենայի վրաերթից մահացած Սոնա Մնացականեանի եւ նրա չծնւած երեխայի յիշատակին:

Նշենք, որ վրաերթի ողբերգական դէպքից 3 տարի է անցել, գործը մինչեւ հիմա քննւում է դատարանում: Տուժողի իրաւայաջորդները եւ նրանց փաստաբանը դժգոհութիւններ ունեն գործի ընթացքից:

Յիշեցնենք, որ 2022 թւականի ապրիլի 26-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, Պարոնեան-Լէօ փողոցների խաչմերուկում ՀՀ ոստիկանութեան «Ճանապարհային ոստիկանութիւն» ծառայութեան ուղեկցող սպայական վաշտի հրամանատարն իր կողմից վարած «Տոյոտա Պրադօ» մակնիշի աւտոմեքենայով վրաերթի է ենթարկել Արարատի մարզի 28-ամեայ բնակչուհուն, որի հետեւանքով ստացած մարմնական վնասւածքներով վերջինս տեղափոխւել է «Նայիրի» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցութեան չգալով՝ մահացել է: Նշւած աւտոշարասիւնն ուղեկցելիս է եղել  վարչապետ Նիկոլ Փաշինեանին, իսկ մահացած կինը յղի է եղել։

Related Articles

Back to top button