Հայաստան - ԱրցախՔաղաքական

Տիգրան Աբրահամեան. «ՔՊ-ն ամէն ինչ անում է Թուրքիայի յոյսերն արդարացնելնելու համար»

«ԱԼԻՔ» – ՀՀ ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան պատգամաւոր Տիգրան Աբրահամեանն իր ֆէյսբուքեան էջում գրառում է կատարել՝ նշելով, որ Նիկոլ Փաշինեանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութիւնն անում է ամէն ինչ Թուրքիայի յոյսերն արդարացնելու համար:

«Թուրքիայի պաշտպանական գերատեսչութիւնը նախօրէին յայտարարութիւն էր տարածել` «յարգանքի տուրք մատուցելով Օսմանեան կայսրութեան վերջին տարիներին հայերի կողմից սպանւած թուրքերի յիշատակին»:

Փաշինեանական քարոզչութեան եւ նրանց պարագլխի աչքից այսպիսի հաղորդագրութիւններն, իհարկէ, «վրիպում» եւ շրջանցւում են, սակայն խոշորացոյցի տակ են դրւում երկրի ներսում քաղաքական կամ քաղաքացիական բողոքի տարբեր դրսեւորումները, որոնք ըստ իշխանութեան անթոյլատրելի են, որովհետեւ վնաս են հասցնում Թուրքիայի եւ Ադրբեջանի ղեկավարների խիստ փխրուն հոգիներին:

ՔՊ-ն իր քաղաքական գծին համահունչ ամէն ինչ անում է Թուրքիայի յոյսերն արդարացնելնելու համար` Հայոց Ցեղասպանութեան հարցը արտաքին քաղաքական օրակարգից հանելու եւ Անկարային միջնորդ կարգելու առումով»,- գրել է նա:

Related Articles

Back to top button