Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը շնորհաւորել է դոկտ. Մասուդ Փեզեշքեանին` Իրանի նախագահի պաշտօնում ընտրւելու առիթով:
Ստորեւ ներկայացւում է շնորհաւորական նամակի բովանդակութիւնը.
Մեծարգոյ՝
Նոր ընտիր նախագահ
Իրանի Իսլամական Հանրապետութեան
Դոկտ. Մասուդ Փեզեշքիան
Սրտի անհուն ուրախութեամբ լսեցի ձեր բարեբաստիկ եւ երջանկաբեր ընտրութեան լուրը, որպէս Իրանի Իսլ. Հանրապետութեան 9-րդ նախագահ:
Աշխարհի դժւար պայմանների մէջ ստանձնում էք պատասխանատւութիւնը, Իրանն ու Իրանի ժողովուրդը առաջնորդելու խաղաղութեան, բարգավաճման եւ նորանոր նւաճումների: Մենք աղօթում ենք, որ ամենաբարին Աստւած ձեզ զօրավիգ եւ պաշտպան լինի, ձեր դժւարին առաքելութեան մէջ: Ուրախութիւնն ունեմ Թեհրանի հայոց թեմի ողջ ժողովրդի եւ ազգային իշխանութեան, Թեհրանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի, Կրօնական ու Թեմական խորհուրդների, Հաշւեքննիչ մարմնի, Եկեղեցական խորհուրդների, ժողովականութեան եւ անձնապէս, ձեզ յայտնլու մեր անկեղծ շնորհաւորութիւնները եւ բարեմաղթանքները:
Թող Աստւած օրհնէ Ձեզ եւ Իրանի Իսլամական Հանրապետութիւնը: Ամենալաւագոյն մաղթանքներով:
ԱՂՕԹԱՐԱՐ՝
ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ