Իրան
Իրանցի հանճարեղ աղջնակն աշխարհի լաւագոյն կոդաւորող է ճանաչւել

Իրանցի հանճարեղ աղջնակն աշխարհի լաւագոյն կոդաւորող է ճանաչւել։
Իրանցի հանճարեղ աղջիկ ութամեայ Գոլսա Շամսիփուրը դարձել է աշխարհի լաւագոյն կոդաւորողը «Scratch Junior» մրցոյթում, որը ներածական ծրագրաւորման լեզու է փոքր երեխաների համար։
Կոդաւորումը համակարգչային ծրագրի հրահանգների ընդհանուր տերմին է, որն օգտագործւում է երկու ընդհանուր իմաստով:
Առաջին իմաստով դա նշանակում է ծրագրի սկզբնական կոդը, այսինքն՝ մարդու կողմից ընթեռնելի հրահանգներ, որոնք գրւած են ծրագրաւորողի կողմից ծրագրաւորման լեզւով։
Երկրորդ իմաստով դա նշանակում է մեքենայով գործարկւող կոդ, այսինքն՝ ծրագրի հրահանգներ, որոնք սկզբնական կոդի ձեւաչափից վերածւել են համակարգչի համար հասկանալի ձեւաչափի։