Ձախերը սենսացիոն յաղթանակ են տարել Ֆրանսիայի խորհրդարանական ընտրութիւնների երկրորդ փուլում
«ԱԼԻՔ» – Երէկ՝ յուլիսի 7-ին, Ֆրանսիայում կայացել է խորհրդարանական արտահերթ ընտրութիւնների երկորդ փուլը:
Ինչպէս հաղորդում են միջազգային լրատւամիջոցները՝ սենսացիոն յաղթանակ է տարել ձախ ուժերի՝ «Նոր ժողովրդական ճակատը», որն ըստ նախնական տւեալների խորհրդարանում կունենայ 182 մանդատ:
Նախագահ Էմանուէլ Մակրոնի «Միասին յանուն հանրապետութեան» կոալիցիան երկրորդ տեղում է եւ խորհրդարանում կը ստանայ 163 մանդատ:
Մարի Լը Պէն-Ժորդան Բարդելայի «Ազգային միաւորում» կուսակցութիւնը եւ, որը յաղթել էր առաջին փուլում եւ վերջին սոցհարցումները կանխատեսում էին նրա առաջնայնութիւն եւ նոյնիսկ բացարձակ մեծամասնութիւնը խորհրդարանում, սենսացիոն պարտութիւն է կրել: Ազգայնականները երրորդն են: Նրանք խորհրդարանում կը ստանան 143 մանդատ:
Այսպիսով, ընտրութիւններին մասնակցած կուսակցութիւններից եւ կուսակցութիւնների դաշինքներից ոչ մէկին չի յաջողւել ստանալ բացարձակ մեծամասնութիւն:
Յիշեցնենք, որ Ֆրանսիայի խորհրդարանն ունի 577 պատգամաւոր եւ մեծամասնութիւն ձեւաւորելու համար անհրաժեշտ է նւազագոյնը 289 մանդատ:
Ընտրութիւնների երկրորդ փուլում «Ազգային միաւորում» կուսակցութեան ձախողումն հիմնականում պայմանաւորւած էր այն հանգամանքով, որ շատ ընտրատարածքներում ձախերը եւ Մակրոնի կողմնակիցները միաւորւել էին ազգայնականների յաղթանակը չեզոքացնելու համար:
Ընտրութիւնների նախնական արդիւնքների հրապարակումից յետոյ, ձախերի դաշինքից «Չնւաճւած Ֆրանսիա»-ի առաջնորդ Ժան-Լիւկ Մելանշոնն յայտարարել է, որ նախագահ Էմանուէլ Մակրոնը պէտք է հրաւիրի «Նոր ժողովրդական ճակատ»-ին՝ կառավարելու երկիրը։