Արմէն Ռուստամեան. «Էթնիկ զտումները ցեղասպանութեան գործողութիւններից մէկն է»
Եւրոխորհրդի խորհրդարանական վեհաժողովն հոկտեմբերի 12-ի իր նիստում հրատապ ընթացակարգով քննարկել է Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վերաբերեալ հարցը:
Եւրոխորհրդի խորհրդարանական վեհաժողովի երեք յանձնաժողովների «Ղարաբաղի հայութեան մարդու իրաւունքներն ու հումանիտար իրավիճակը եւ Ադրբեջանի միջազգային պարտաւորութիւնները» թեմայով համատեղ լսումներում ելոյթ է ունեցել ՀՅԴ Բիւրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արմէն Ռուստամեանը:
«Իրավիճակը շատ պարզ է: Տասը ամիս տեւած ամբողջական շրջափակումից եւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դէմ Ադրբեջանի կողմից սանձազերծւած պատերազմից յետոյ, ԼՂ ամբողջ բնակչութիւնը ստիպւած եղաւ հեռանալ իր հայրենիքից, որում ապրել է դարերով: Սա էթնիկ զտումների տիպիկ օրինակ է, քանի որ մարդիկ չեն լքել իրենց տունը իրենց ազատ կամքով: Մենք գիտենք նաեւ, որ էթնիկ զտումները ցեղասպանութեան գործողութիւններից մէկն է: Սա Ադրբեջանի ստանձնած պարտաւորութիւնների շատ լուրջ խախտում է: Նրա դէմ պէտք է պատժամիջոցներ կիրառել»,- ասել է Արմէն Ռուստամեանը:
«Arfd.am»