ԻրանՔաղաքական

Վերջին հրաժեշտը՝ Իսմայիլ Հանիէին

Տեղի է ունեցել ՀԱՄԱՍ-ի առաջնորդի յուղարկաւորութեան արարողութիւնը

«ԱԼԻՔ» – Այսօր, Թեհրանի համալսարանում տեղի է ունեցել ՀԱՄԱՍ-ի Քաղաքական բիւրոյի ղեկավար Իսմայիլ Հանիէի յուղարկաւորութեան արարողութիւնը:

Իսմայիլ Հանիէի դագաղի առջեւ վերջին աղօթքն է կատարել Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Սէյէդ Ալի Խամենէին:

Արարողութեանը ելոյթով հանդէս է եկել Իսլ. խորհրդարանի նախագահ Մոհամմադբաղեր Ղալիբաֆը, որը նշել է, որ Իրանը պարտաւոր է ճիշտ ժամանակին եւ ճիշտ տեղում պատասխանել Հանիէի սպանութեանը:

«Մենք գիտենք, որ այդ գործողութիւնը տեղի է ունեցել յանցագործ Ամերիկայի աջակցութեամբ եւ համակարգմամբ, թէեւ լրատւամիջոցները պնդում են, որ տեղեակ չեն եղել այդ մասին։ Մենք պարտաւոր ենք ճիշտ ժամանակին եւ տեղում պատասխանել այս յանցագործութեանը:

Սիոնիստական ռեժիմը ծանր գին է վճարելու Իրանի տարածքում տեղի ունեցած այս յանցագործութեան համար»,- ասել է նա:

Նշենք, որ Իսմայիլ Հանիէի դին տեղափոխւելու է Կատար, ուր եւ կամփոփւի:

Related Articles

Back to top button