
«ԱԼԻՔ» – ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Նասեր Քանանին վստահ է, որ Սիոնիստական ռեժիմին այլեւս ճի յաջողւի պաղեստինեան տարածքներում ռազմավարական յարաբերակցութիւնը վերականգնել այնպէս, ինչպէս ցանկանում է:
«Սիոնիստների կողմից իրականացւած վերջին յանցագործութեան ժամանակ, Գազայի հիւսիս-արեւմուտքում գտնւող «Ալ Նասր» եւ «Հասան Սալամէ» դպրոցների ռմբակոծութեան արդիւնքում զոհւել են աւելի քան 25 տեղահանւած պաղեստինցիներ, վիրաւորւել՝ տասնեակները:
Չնայած սիոնիստների սարսափելի դաժանութեանը եւ ռազմական յանցագործութիւններին ու ցեղասպանութեանը Պաղեստինում, ինչպէս նաեւ տարածաշրջանային մակարդակով տմարդի ահաբեկչութիւններին, ռազմավարական յարաբերակցութիւնը պաղեստինյան տարածքներում եւ տարածաշրջանային մակարդակում այլեւս չի վերականգնւի ի նպաստ Սիոնիստական ռեժիմի եւ նրա աջակիցների, իսկ աշխարհի ազատատենչ ժողովրդնրի սրտերում կուտակւած զայրոյթը կը պատուհասի սիոնիստ յանցագործներին եւ նրանց դաշնակիցներին»,- X-ի իր միկրոբլոգում գրել է ԱԳՆ մամլոյ խօսնակը: