ԻրանՔաղաքական

Սիստան եւ Բալուչիստան նահանգում ահաբեկիչներ են ձերբակալւել

«ԱԼԻՔ» – Անվտանգութեան եւ իրաւապահ ուժերի համակարգւած գործողութեան շնորհիւ երէկ՝ յուլիսի 29-ին, Սիստան եւ Բալուչիստան նահանգում ահաբեկիչներ են ձերբակալւել: Հաղորդում է «Թասնիմ»-ը:

Գործողութիւնը իրականացւել է Խաշ շրջանի Ղադեր Աբադ գիւղում, որի ընթացքում ձերբակալւել են «Ջէյշալ Զոլմ» (Ջէյշալ Ադլ) ահաբեկչկան խմբաւորման հետ կապւած լոգեստիկ թիմի 4 անդամները, որոնք պայթուցիկ նիւթեր էին տեղափոխում:

Գործողութեան ընթացքում յայտնաբեւել եւ առգրաււել է որոշակի քանակութեան զէնք-զինամթերք եւ կապի միջոցներ:

Գործողութիւնն իրականացւել է տեղի բնակիչների ահազանգից յետոյ, երբ անվտանգութեան ուժերը տեղեկացւել են գիւղում ահաբեկիչների թաքստոցի առկայութեան մասին:

Related Articles

Back to top button