Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Ալիեւը Հայաստանի հասցէին դժգոհութիւն է հնչեցրել եւ կրկնել Ադրբեջանի պահանջները

«ԱԼԻՔ» –  Հայաստանը միտումնաւոր ձգձգում է Բաքւի հետ հաշտութեան պայմանագրի կնքումը եւ անտարբերութիւն է ցուցաբերում տարածաշրջանում խաղաղութեան հասնելու հարցում։ Այս մասին ըստ հայաստանեան ԶԼՄ-ների՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը յայտարարել է Բաքւում ադրբեջանա-թուրքական միջխորհրդարանական բարեկամութեան խմբի ղեկավար Շամիլ Այրիմի հետ հանդիպման ժամանակ։

Նրա խօսքով՝ «Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները, որոնք ամրագրւած են Հայաստանի Սահմանադրութեան մէջ», պէտք է վերացւեն, սահմանադրութիւնը պէտք է փոփոխւի, իսկ ԵԱՀԿ Մինսկի խումբը եւ դրա հետ կապւած կառոյցները, որոնք արդէն կորցրել են իրենց արդիականութիւնը, պէտք է ամբողջութեամբ լուծարւեն։

Ադրբեջանի ղեկավարն ընդգծել է, որ «Հայաստանի դիրքորոշումը ԵԱՀԿ Մինսկի խմբի հարցում, տարակուսանք է առաջացնում»։ Նրա խօսքով՝ «Եթէ հակամարտութիւնն աարտւել է եւ Հայաստանի վարչապետը յայտարարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականութեանն աջակցելու մասին, ապա ի՞նչ կարիք կայ Մինսկի խմբի, որն արդէն կորցրել է իր արդիականութիւնը»։

Ըստ նրա՝ «Հայաստանը շահագրգռւած չէ խաղաղութեան համաձայնագրի կնքմամբ եւ տարածաշրջանում կայուն խաղաղութեան հաստատմամբ»:

Անսահման քանակութեամբ զէնք գնող եւ անթիւ զօրավարժութիւններ անցկացնող ագրեսոր երկրի ղեկավարը Հայաստանին մեղադրել է «Ֆրանսիայից, արեւմտեան այլ երկրներից եւ այլ կողմերից նոր զէնքեր գնելու եւ իր տարածքում երրորդ կողմերի հետ զօրավարժութիւններ անցկացնելու մէջ»։

Related Articles

Back to top button