Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

«Խաղաղութեան» գնացող Ադրբեջանի պահանջների շարքը կրկին աւելացել է

«ԱԼԻՔ» –  Հայաստանը պէտք է ներողութիւն խնդրի Ադրբեջանից իր բարբարոսական գործողութիւնների համար եւ պատասխանատւութեան ենթարկի ռազմական յանցագործներին: Այս մասին ըստ Yerevan.today-ի՝ յայտարարել է Ալիեւի օգնական Հիքմեթ Հաջիեւը։

«Օկուպացիայից ազատագրւած տարածքներում յայտնաբերւած ականատեսների բազմաթիւ ցուցմունքներն ու զանգւածային գերեզմանները վկայում են այն մասին, որ պատանդ վերցւած եւ գերեւարւած ադրբեջանցիները ենթարկւել են դաժան խոշտանգումների եւ սպանութիւնների: Հայաստանում մարդկութեան դէմ յանցագործութիւնների մեղաւորները ոչ միայն չեն պատժւում, այլեւ անգամ բարձրացւած են հերոսի կարգավիճակի:

Բայց արդարութիւնը յաղթեց։ Այսօր Ադրբեջանում այդ յանցագործների մեծ մասը ենթարկւել է պատասխանատւութեան։ Արեւմտեան քաղաքական գործիչներն ու լրատւամիջոցները, որոնք հայկական լոբբիի փողերով կոչ են անում ազատ արձակել պատերազմական յանցագործներին, պէտք է ամաչեն իրենց արարքների համար։ Հայաստանը պէտք է ներողութիւն խնդրի Ադրբեջանից իր բարբարոսական գործողութիւնների համար եւ պատասխանատւութեան ենթարկի միւս մեղաւորներին»,- գրել է Հաջիեւը X սոցիալական ցանցում։

Հաջիեւը նաև ընդգծել է, որ հայկական կողմը պէտք է Ադրբեջանին ճշգրիտ տեղեկատւութիւն տրամադրի ադրբեջանցիների զանգւածային գերեզմանների, ինչպէս նաեւ Ադրբեջանի ազգային հերոս Նաթիգ Գասիմովի աճիւնի մասին։

Related Articles

Back to top button