Իրանագէտ. «Բաքւի բարբարոսական վարչախումբը շարունակում է մնալ Իսրայէլի հիմնական դաշնակիցը»
Գազայի հիւանդանոցի վրայ մահաբեր յարձակումից յետոյ, երբ արդէն նոյնիսկ Էրդողանական վարչախումբը եւ Պակիստանն են ստիպւած խիստ հռետորաբանութեամբ հանդէս գալ Թել-Աւիւի հասցէին, իսկ մահմեդական պետութիւններում նաեւ զանգւածային բողոքի ցոյցեր են, Բաքւի բարբարոսական վարչախումբը շարունակում է մնալ Իսրայէլի հիմնական դաշնակիցը եւ պլացդարմը իսլամադաւան բնակչութիւն ունեցող երկրների շարքում։ Այս մասին իր տելեգրամեան ալիքում գրել է իրանագէտ Վարդան Ոսկանեանը:
«Բազմաթիւ անգամներ կրօնական գործօնը Հայաստանի եւ Արցախի Հանրապետութիւնների դէմ օգտագործել փորձած Բաքւի երեսպաշտ վարչախումբն այժմ քար լռութիւն է պահպանում Գազայում ոչ միայն հիւանդանոցի, այլ նաեւ մզկիթի վրայ հրթիռային յարձակումների կապակցութեամբ, ինչը հնարաւորութիւն է ճիշտ աշխատանքի դէպքում այս արհեստածին կազմաւորումը Իսլամական աշխարհում բարոյազրկելու, «հերձւածող» դարձնելու եւ առանց դաշնակից թողնելու գործում։
Հայաստան պետութիւն-ամրոցի գաղափարը պէտք է ենթադրի ոչ միայն մեր հզօրացում եւ ամրապնդում, այլ նաեւ թշնամու հնարաւորին թուլացում եւ մեկուսացում, իսկ այդպիսի հնարաւորութիւններ կան եւ դեռ էլի լինելու են»,- գրել է նա։