Արթուր Խաչատրեան. «Որպէսզի յաղթի Նիկոլը, նրան պէտք է յաղթաթուղթ տալ, որի վրայ մեծ տառերով գրւած լինի «խաղաղութիւն»»
«ԱԼԻՔ» – ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանն անդրադարձել է Նիկոլ Փաշինեանի երէկւայ ասուլիսին.
«Նիկոլն Իլհամին խօսք է տւել 2027 թւականին փոխել ՀՀ սահմանադրութիւնը եւ բացառել այն դրոյթները, որոնց դէմ թուրքերն ու ադրբեջանցիները վայրահաչում էին տարիներ ի վեր:
Ընտրութիւններ 26 թւականին են, եթէ հեծանիւով արտահերթի չգնայ: Ո՞վ գիտի ի՞նչ կը լինի 1.5-2 տարուց: Որպէսզի յաղթի Նիկոլը, նրան պէտք է յաղթաթուղթ տալ: Այդ յաղթաթուղթը հէնց այն թղթի կտորը կարող է լինել, որի մասին այսօր խօսեց zoxovrti varacepete: Թուղթ, որի վերնագրում, մեծ տառերով գրւած լինի «խաղաղութիւն»:
Իր համար կարեւոր չէ, որ այդ թուղթը կապիտուլիացիայի վաւերացումն է լինելու, կարեւորը վերնագիրն է: Դրանով ինքը քարոզարշաւ կը սկսի ու կը փորձի մարդկանց մոլորեցնել, թէ «տեսէ՛ք, խաղաղութիւն եմ բերել»: (Պատահական չէ, որ մի քանի ամիս առաջ ԱԺ պաշտպանութեան յանձնաժողովը մի ֆելետոն էր գրել` փորձելով հերոսացնել «խաղաղութիւն բերող» Չեմբեռլենին): Կասի, թէ խաղաղութիւնը փխրուն է, պէտք է սիրել ու փայփայել, իսկ դա, իրենից լաւ, ոչ ոք չի կարող անել, իսկ ռեւանշիստերը կը գան ու կռիւ կը սկսեն: Առիթից էլ կօգտւի ու այդ ռեւանշիստներին բանտերում կը փակի:
Բայց դէ Ալիեւն էլ ախմախ չէ, նա էլ է դա հասկանում ու Նիկոլից նոր զիջումներ կը պահանջի այդ թղթիկի համար:
Նիկոլն այսօր վերահաստատեց, որ արցախցիների վերադարձի հարց չի բարձրացնելու: Նշեց, որ պատրաստ է սահմանին ինչ որ մասնաւոր պահապանների բերել, քանի որ Ալիեւը չի ցանկանում, որ հայ սահմանապահները ստուգեն Հայաստան մտնող ադրբեջանցիներին: Հետաքրքիր է, էլ ի՞նչ մնաց: Մի՞թէ երկրի անվանափոխութիւնը…»,- ֆէյսբուքեան իր էջում գրել է պատգամաւորը: