ԱՄՆ գաղտնի ծառայութիւնը հետաքննում է Դոնալդ Թրամփի մերձակայքում փոխհրաձգութեան փաստը
«ԱԼԻՔ» – ԱՄՆ Գաղտնի ծառայութիւնը հաստատել է նախկին նախագահ եւ ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի գոլֆի ակումբի մօտ կրակոցների փաստը եւ սերտօրէն համագործակցում է իշխանութիւնների հետ եւ հետաքննում իրավիճակը,- յայտնում է Fox News-ը։
«Գաղտնի ծառայութիւնը Փալմ Բիչ շրջանի շերիֆի գրասենեակի հետ հետաքննում է նախկին նախագահ Դոնալդ Թրամփի պաշտպանութեան հետ կապւած միջադէպը, որը տեղի է ունեցել երէկ՝ սեպտ. 15-ի երեկոյեան: Նախկին նախագահը ապահով է»,- հաստատել է գործակալութիւնը X սոցցանցում հրապարակած հաղորդման մէջ։
Աւելի վաղ ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբը յայտարարել էր, որ Թրամփը «անվտանգ է նրա անմիջական հարեւանութեամբ հնչած կրակոցներից յետոյ»։
«Նախագահ Թրամփը ապահով է այն բանից յետոյ, երբ նրա մերձակայքում կրակոցներ են հնչել։ Այս պահին այլ մանրամասներ չկան»,- ասել է Թրամփի նախընտրական շտաբի խօսնակ Սթիւեն Չունգը:
Հաղորդւում է, որ ԱՄՆ նախկին նախագահը գոլֆ էր խաղում Վեսթ Փալմ Բիչում գտնւող Trump International Golf Club-ում: Դաշտն անմիջապէս փակւել է, յայտնել է ծանօթ աղբիւրը։
Ինչպէս յայտնում է New York Post-ը, Թրամփի գոլֆի ակումբի մօտ երկու հոգու միջեւ փոխհրաձգութիւն է տեղի ունեցել, եւ նրան ոչ մի վտանգ չի սպառնում։