ԱտրպատականՀամայնք

Պատգամաւոր Արա Շահվերդեանի այցը Ուրմիա քաղաք

«ԱԼԻՔ» – Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի գրասենեակից տեղեկանում ենք որ թւականիս սեպտեմբերի 4-ից 8-ը պատգամաւորը աշխատանքային այցով եղել է Ուրմիայում:

Այցի շրջագծում պատգամաւորը հանդիպում է ունեցել Գեարդաբադ գիւղի բնակչութեան հետ, այցելել է «Մասիհա» դպրոցի վերանորոգման նախագիծը, հանդիպում ունեցել Ուրմիայի քաղաքապետի եւ նահանգի որոշ պատգամաւորների հետ, մասնակից դարձել ասորի համայնքի «Թամուզ» գաւաթի մարզամշակութային փառատօնի բացման հադիսութեանը, հանդիպում ունեցել Ուրմիայի ուսումնադաստիարակչութեան հարցերով գերատեսուչ  դոկտ. Մոթահարիի հետ, եւ Ուրմիայի Գործակալական խորհրդի ատենապետի ու «Մասիհա» դպրոցի տնօրէնի հետ միասին հանդիպում ունեցել Ուրմիայի ուսումնադաստիարակչութեան 2-րդ շրջանի գերատեսուչ դոկտ. Հեշմաթիի հետ, եւ  նահանգապետ դոկտ. Մոթամեդեանի եւ նահանգի այլ պաշտօնատարների հետ այցելել բարերար Մեջնունեան ընտանիքի միջոցով Նազլու շրջանում կառուցւող դպրոցի նախագիծը:

Related Articles

Back to top button