ԹեհրանՀամայնք

Արա Շահվերդեանը այցելել է «Իրան Փլաստ» պլաստիկի արդիւնաբերութեան մասնագիտական 18-րդ ցուցահանդէսը

«ԱԼԻՔ» – Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը այցելել է «Իրան Փլաստ» պլաստիկի արդիւնաբերութեան մասնագիտական 18-րդ ցուցահանդէսը:

Յիշեալ ցուցահանդէսին, որը կայանում է Թեհրանի միջազգային ցուցահանդէսների մնայուն վայրում ներկայ են լինում մեծ թւով հայ գործարարներ: Պատգամաւորը ցուցահանդէսում այցելել է «Խորշիդէ Դարիայէ Շարղ», «Ասլանեան», «Պոլի մեթ», «Վաքիոմ Րաֆֆի», «Դեղաթ մեքենայաշինութեան», «Արբի մեքենայաշինութեան», «Զոհրաբ մեքենայաշինութեան», «Արիա Փալթ Արին պլաստիկի ներարկման» ընկերութիւնների ու գործարանների յատկացրած տաղավարները:

Այցի ընթացքում պատգամաւորը զրուցել է պատկան գործարանների ու ընկերութիւնների հայ սեփականաշնորհների, գործարարների, տնօրէնների ու պատասխանատուների հետ եւ մօտիկից ծանօթացել նրանց արտադրութիւններին ու խնդիրներին:

Related Articles

Back to top button