ԻրանՔաղաքական

Խորհրդարանում  կրօնական փոքրամասնութիւնների պատգամաւորները դատապարտել են Բէյրութում Սիոնիստական ռեժիմի ահաբեկչական գործողութիւննները

«ԱԼԻՔ» – Իսլամական խորհրդարանում կրօնական փոքրամասնութիւնների պատգամաւորները դատապարտել են Բէյրութում Սիոնիստական ​​ռեժիմի ահաբեկչական գործողութիւննները։

Պատգամաւորների հրապարակած յայտարարութեան մէջ մասնաւորապէս նշւած է. «Սիոնիստական ​​բռնազաւթիչ ռեժիմը հերթական անգամ ցոյց տւեց իր անմարդկայն կեցւածքը, պայթեցնելով Բէյրութում հասարակական կապի համակարգերը, ինչի հետեւանքով անմեղ  երեխաների ու կանանց զոհ գնալու եւ մեծ թւով քաղաքացիների վիրաւորման պատճառ դարձաւ, այդ թւում՝ Իրանի դեսպանի»:

Պատգամաւորների յայտարարութեան մէջ նշւած է նաեւ այն, որ մանկասպան Սիոնիստական ​​ռեժիմն իր  ամբարտաւան վարձկաններով հերթական անգամ յիշեցրեց աշխարհին մարդու իրաւունքների սկզբունքների եւ միջազգային կանոնների բացայայտ ոտնահարման մասին։

«Իրաւապաշտպան միջազգային կազմակերպութիւնների լռութիւնը, ինչպէս նաեւ արեւմտեան լրատւամիջոցների անտարբերութիւնը նման բարբարոսական եւ հակամարդկային յանցագործութիւնների նկատմամբ, աւելին է խորացրել ազատատենչ մարդկանց ցաւերը ամբողջ աշխարհում»,- նշել են պատգամաւորները եւ յաւելել, որ Սիրիայում, Լիբանանում եւ Պաղեստինում ապրելու բնական իրաւունքից զրկւած ժողովուրդների ցեղասպանութիւնը, ինչպէս նաեւ տարածաշրջանում ահաբեկչական գործողութիւններն սկիզբ են առնում ԱՄՆ-ի ու սիոնիզմի չարորակ ուռուցքի անօրինական ներկայութիւնից:

«Մենք՝ միաստւածային կրօնների պատգամաւորներս, ձայնակցում ենք աշխարհի ազատատենչ ազգերին՝ միաժամանակ դատապարտելով այդ գործողութիւնները եւ Երուսաղեմը բռնազաւթած ռեժիմի կողմից իրականացւած դաժան ու հակամարդկային արարքը Լիբանանի դէմ: Մենք ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհուրդից ու միջազգային այլ ատեաններից պահանջում ենք  միջոցներ ձեռնարկել Սիոնիստական ​​ռեժիմի եւ վարձկան ահաբեկչական խմբաւորումների յանցագործ էութիւնը չէզոքացնելու համար, հանդիսանալով խաղաղութեան, անվտանգութեան եւ անդորրի աւետիս տարածաշրջանի ժողովրդի համար։

Յայտարարութեան ներքեւում դրւած է Իրանում զրադաշտականների պատգամաւոր Բեհշիդ Բարխորդարի, Իրանի հրէական ներկայացուցիչ Հոմայուն Սամէյեհ Նաջաֆաբադիի, Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Գեղարդ Մանսուրեանի, Թեհրանի եւ հիւսիսային իրանահյութեան պատգամաւոր  Արա Շահվերդեանի եւ Իրանի ասորական եւ քաղդէական համայնքների պատգամաւոր Շարլի Էնոյէ Թեքիէհի ստորագրութիւնները:

Related Articles

Back to top button