
«ԱԼԻՔ»- ԱԳ նախարար Սէյէդ Աբբաս Արաղչին արձագանգել է Սիոնիստական ռեժիմի վերջին յանցագործութիւններին:
«Իսրայէլի յանցագործութիւնները՝ Միացեալ Նահանգների աջակցութեամբ, միանգամայն պարզ եւ ակնյայտ են աշխարհի համար։ Մի՛ թաքցրէք ձեր հայեացքը: Մարդկային կեանքի նկատմամբ այս դաժանութիւնն ու յանցաւոր անտարբերութիւնը չպէտք է շարունակւի:
Իրանն անտարբեր չի մնայ: Մենք կանգնած ենք Լիբանանի ժողովուրդների կողքին»,- X-ի իր միկրոբլոգում գրել է նա: