ՄիջազգայինՔաղաքական
Գերմանիայի ԱԳՆ. ««Հեզբօլլահ»-ի առաջնորդի սպանութիւնը կարող է բացասական հետեւանքներ ունենալ Իսրայէլի անվտանգութեան համար»
«ԱԼԻՔ» – Գերմանական կառավարութիւնը յայտարարել է, որ Լիբանանում իսրայէլական մի շարք հարւածների ժամանակ լիբանանեան «Հեզբօլլահ»-ի առաջնորդ Սէյէդ Հասան Նասրօլլահի սպանութիւնը կարող է բացասական հետեւանքներ ունենալ Իսրայէլի սեփական անվտանգութեան համար:
Գերմանական ARD հեռուստաալիքին տւած հարցազրոյցում արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը ասել է, որ Նասրօլլահի սպանութիւնից յետոյ ստեղծւած «չափազանց վտանգաւոր» իրավիճակը «սպառնում է ապակայունացնել ողջ Լիբանանը»:
«Դա ոչ մի կերպ չի բխում Իսրայէլի անվտանգութեան շահերից»,- ասել է նա։