ԻրանՔաղաքական

Փեզեշքիան. «Իրանի զաւակներն իրենց կեանքը զոհաբերեցին հայրենիքի պաշտպանութեան համար»

«ԱԼԻՔ» – Հանրապետութեան նախագահ Մասուդ Փեզեշքիանն արձագանգել է սիոնիստական թշնամու յարձակումը յետ մղելու գործողութեան ժամանակ չորս բանակայինների, ինչպէս նաեւ Թաֆթանի շրջանում ահաբեկիչների դէմ գործողութեան ընթացքում իրաւապահ ուժերի 10 մարտիների նահատակութեանը:

«Իրանի զաւակներն իրենց կեանքը զոհաբերեցին հայրենիքի պաշտպանութեան համար: Քաջարի մարտիկների նահատակութեան կապակցութեամբ ցաւակցում են Բանակին, Ոստիկանութեանը, նահատակների ընտանիքներին եւ Իրանի ժողովրդին:

Իրանի թշնամիները թող իմանան, որ այս քաջարի ժողովուրդն անվախ կանգանծ է հայրենիքի պաշտպանութեան համար եւ ցանկացած յիմարութեանը կը պատասխանի խոհեմութեամբ եւ խելամտութեամբ»,- X-ի իր միկրոբլոգում գրել է նախագահը:

Related Articles

Back to top button