Այսօր շատերը ջանքեր են գործադրում Իրանին Մերձաւոր Արեւելքի հակամարտութեան մէջ ներքաշելու համար: Այս մասին Բելոռուսիայի ազգային հեռուստատեսութեանը տւած հարցազրոյցում յայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Մոհամմադ Հասան Շէյխօլէսլամին։
«Այն, ինչ հիմա կատարւում է տարածաշրջանում, մեծ ողբերգութիւն է։ Իսրայէլը խախտում է միջազգային իրաւունքի բոլոր հնարաւոր օրէնքները։ Նրանք սպանում եւ բռնի գործողութիւններ են իրականացնում խաղաղ բնակչութեան նկատմամբ։ Այս խնդրի լուծման մեր առաջարկներն արդէն հնչել են։ Հանրաքւէ պէտք է տեղի ունենայ այս տարածաշրջանում ապրող բոլոր ժողովուրդների մասնակցութեամբ, ներառեալ Պաղեստինը եւ բոլոր փախստականները։ Մենք սա համարում ենք խնդրի լուծում»,- ասել է փոխարտգործնախարարը։