
«ԱԼԻՔ» – ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղայի Հանիէն հերքել է նախօրէին ամերիկեան լրատւամիջոցների հրապարակած տեղեկութիւնները ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետութեան մշտական ներկայացուցիչ Ամիր Սայիդ Իրաւանիի եւ Իլոն Մասկի հանդիպման մասին Նիւ Եօրքում:
Նա յստակեցրել է, որ նման հանդիպում չի կայացել եւ զարմանք է յայտնել ամերիկեան ԶԼՄ-ներում ենթադրեալ հանդիպման մասին տեղեկութեան լայն տարածման առիթով։
Նշենք, որ աւելի վաղ The New York Times պարբերականը, յղում կատարելով իր աղբիւրներին, նշել էր, որ ամերիկացի միլիարդատէր Իլոն Մասկը եւ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրաւանին քննարկել են լարւածութեան նւազեցման միջոցները Վաշինգտոնի եւ Թեհրանի յարաբերութիւններում։