«ԱԼԻՔ» – Իսլ. յեղափոխութեան առաջնորդի X-ի օգտահաշիւը հրապարակել է եբրայերէնով նոր գրառում, որում ընդգծւած է սիոնիստական ահաբեկչական յանցախմբի բոլոր ղեկավարների պատասխանատւութեան ենթարկելու անհրաժեշտութիւնը:
«Սիոնիստական ահաբեկչական յանցախմբի բոլոր քաղաքական ու ռազմական ղեկավարները պէտք է դատւեն ու պատասխանատւութեան ենթարկւեն»,- նշւած է հրապարակւած գրառման մէջ:
Յիշեցնենք, որ նախօրէին, Միջազգային քրէական դատարանի նախաքննական պալատը ձերբակալութեան օրդեր է տւել Իսրայէլի վարչապետ Բենիամին Նեթանիահուի եւ նախկին պաշտպանութեան նախարար Եօաւ Գալանտի նկատմամբ:
Որոշումն ընդունւել է 2023-ի հոկտեմբերի 8-ից մինչեւ 2024-ի մայիսի 20-ն ընկած ժամանակահատւածում «մարդկութեան դէմ եւ ռազմական յանցագործութիւններ» կատարելու մեղադրանքների պատճառով։
Խօսքն Իսրայէլի ԶՈՒ-ի կողմից Գազայի հատւածում իրականացւած ռազմական գործողութիւնների մասին է: