Գառնիկ Դանիէլեան. «Փաշինեանը անբարոյական յայտարարութիւններ է անում, որոնց պատճառով մեր գերիների քրգործերը աւելանում են»
«ԱԼԻՔ» – Փաշինեանը ոչ միայն չի խօսում Ադրբեջանում պահւող ռազմաքաղաքական ղեկավարութեան մասին, այլ ընդհակառակը իր յայտարարութիւններով, իր մամուլի ասուլիսների ժամանակ այնպիսի ապազգային, հակահայկական եւ անբարոյական յայտարարութիւններ է անում, որի արդիւնքում այնտեղ գտնւող մեր ռազմաքաղաքական ղեկավարութեան քրէական գործերը աւելանում են: Այս մասին այսօր՝ յունւարի 7-ին, դատարանի մօտ լրագրողների հետ զրոյցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գառնիկ Դանիէլեանը:
«Նիկոլ Փաշինեանը, որ ասում է՝ հլը պիտի պատասխան տայ, օրինակ Ռուբէն Վարդանեանը, թէ ի՞նչ էր անում Արցախում, ինչի է հրաժարւել ՌԴ քաղաքացիութիւնից, այսօր այդ յայտարարութիւնները հիմք ընդունելով, Ադրբեջանը քրէական գործեր է աւելացնում այնտեղ պահւող ռազմաքաղաքական ղեկավարութեան վրայ: Այսօր արդէն մենք իմացանք, որ 17-ին տեղի են ունենալու այդ դատավարութիւնները: Սա մեր բոլորիս ամոթն է: Ի դէպ, տարբեր ժամանակահատւածներում իմ հարցին, թէ ի՞նչ է արել ԱԳՆ-ն, Հայաստանի իշխանութիւնը այդ մարդկանց այդ տեղից ազատելու համար, մի նախադասութիւն գտէք, թէ այս իշխանութիւնները ինչ են արել այնտեղ ապրող մեր ռազմաքաղաքական ղեկավարութեան, նաեւ միւս գերիների ազատ արձակման համար:
Ի դէպ 2020 թւականից այնտեղ պահւող մարդիկ կան, եւ այս պատասխանատւութիւնը ամբողջութեամբ այս իշխանութեան ուսերին է»,- յայտարարեց պատգամաւորը: