ԻրանՄիջազգայինՔաղաքական
Հալէպում Իրանի հիւպատոսութիւնն ահաբեկչական յարձակման է ենթարկւել
«ԱԼԻՔ» – ԱԳ նախարարութիւնը յայտնել է Հալէպում Իրանի հիւպատոսութեան վրայ ահաբեկչական յարձակման մասին, որը տեղի է ունեցել երէկ՝ նոյեմբերի 30-ին:
Խստօրէն դատապարտելով ահաբեկչական խմբաւորումների յարձակումը Հալէպում Իրանի հիւպատոսութեան վրայ, ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային անդրադառնալով 1963 թւականի Հիւպատոսական յարաբերութիւնների մասին կոնւենցիայի դրոյթներին, որոնք արգելում են հիւպատոսական տարածքների վրայ յարձակումները՝ ընդգծել է, որ այս կոնւենցիայի խախտումը որեւէ անձի, խմբի կամ կառավարութեան կողմից ընդունելի չէ։
Նա վստահեցրել է, որ Իրանի Իսլամական Հանրապետութիւնն այս յարձակումը ենթարկելու է լուրջ իրաւական եւ միջազգային հետապնդման:
Բաղային յայտնել է, որ հիւպատոսութեան անձնակազմի անդամները ողջ եւ առողջ են: