ՄիջազգայինՔաղաքական

Զելենսկի. «Թրամփը եւ Պուտինը չեն կարողանայ Ուկրաինայի վերաբերեալ որեւէ որոշում ընդունել»

«ԱԼԻՔ» – Դոնալդ Թրամփը եւ Վլադիմիր Պուտինը Ալեասկայում անցկացւելիք հանդիպման ժամանակ չեն կարողանայ Ուկրաինայի վերաբերեալ որեւէ որոշում ընդունել։ Առանց Կիեւի մասնակցութեան դա անհնար է։ Հաղորդում է News.am-ը:

Ըստ «ՌԲԿ-Ուկրաինա»-ի՝ ուկրաինական երիտասարդական «Երիտասարդութիւնը այստեղ է» ֆորումի հետ առցանց հանդիպման ժամանակ յայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Նա նշել է, որ Թրամփի եւ Պուտինի միջեւ բանակցութիւնները կարեւոր են ցանկացած դէպքում։ Սակայն Ուկրաինայի մասին խօսել առանց Ուկրաինայի անհնար է, եւ ոչ ոք չի ընդունի նման ձեւաչափ։

«Հետեւաբար, ԱՄՆ նախագահի եւ Պուտինի միջեւ զրոյցը, անշուշտ, կարող է կարեւոր լինել նրանց երկկողմանի ուղու համար։ Բայց նրանք չեն կարող առանց մեզ Ուկրաինայի վերաբերեալ որեւէ որոշում ընդունել»,- ընդգծել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահը յոյս է յայտնել, որ Թրամփը գիտակցում է այդ սկզբունքը։

Զելենսկին նշել է նաեւ, որ վստահ է, որ ապագայում կը հանդիպի Պուտինի եւ Թրամփի հետ, քանի որ նման գագաթնաժողով անհրաժեշտ է, եթէ կայ պատերազմը դադարեցնելու ցանկութիւն։

 

Related Articles

Back to top button