ԹեհրանԻրանՀամայնքՔաղաքական

Կառավարութեան խօսնակի այցը իրանահայ առաջին նահատակի ընտանիքին

«ԱԼԻՔ» – Ֆաթեմէ Մոհաջերանին հինգշաբթի՝ դեկտեմբերի 26-ին,  Ամանորի եւ Սուրբ Ծննդեան տօների առիթով այցելել է իրանահայ առաջին նահատակ Զօրիկ Մուրադեանի մօրը՝ Կատարինէ Հոնրաչեանին։

Զօրիկ Մուրադեանը Իրանին պարտադրւած 8-ամեայ պատերազմի իրանահայ առաջին նահատակն է: Նա ծնւել էր  Թեհրանում 1960 թւականին, իսկ մինչ յեղափոխութեան յաղթանակը նա ունեցել է  հնարաւորութիւն մեկնելու արտերկիր, սակայն մնացել է երկրում եւ ծառայել  իր երկրին ու 1980 թւականին միացել է բանակին եւ ուղարկւել Փիրանշահրի ճակատ։

Զօրիկ Մուրադեանի նահատակութիւնը տեղի է ունեցել 1980 թւականին, երբ նա գտնւում էր խրամատում ու  ականանետն էր լիցքաւորում կրակելու համար, իսկ ընկերների հետ թիրախաւորւում են թշնամու ռազմօդանաւերի կողմից ռմբակոծութեան ժամանակ, երբ ռումբերից մէկն ընկնում է Զօրիկի խրամատի մէջ:

Related Articles

Back to top button