Ռուբէն Վարդանեանի դէմ Ադրբեջանի սարքած «գործն» ուղարկւել է դատարան
«ԱԼԻՔ» – Արցախի Հանրապետութեան նախկին պետնախարար Ռուբէն Վարդանեանի դէմ Ադրբեջանի կողմից սարքւած «գործը» ուղարկւել է դատարան, յայտնում են ադրբեջանական լրատւամիջոցները՝ վկայակոչելով Ադրբեջանի գլխաւոր դատախազութեան եւ պետական անվտանգութեան ծառայութեան համատեղ յայտարարութիւնը։
Դատելով ադրբեջանական լրատւամիջոցների տեղեկութիւններից՝ Ռուբէն Վարդանեանի դէմ անհիմն մեղադրանքների մի ամբողջ կոյտ է յօրինւել։
«Ադրբեջանի Պետական անվտանգութեան ծառայութեան քննչական գլխաւոր վարչութիւնը քրէական հետաքննութիւն է անցկացրել ահաբեկչութեան, ահաբեկչութեան ֆինանսաւորման, Ադրբեջանի Հանրապետութեան եւ նրա ժողովրդի դէմ խաղաղութեան եւ մարդկութեան դէմ յանցագործութիւնների, ռազմական յանցագործութիւնների եւ բազմաթիւ այլ յանցագործութիւնների փաստերի առնչութեամբ»,- ասւած է յայտարարութեան մէջ։