ԻրանՀամայնքՔաղաքական

Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթով Իրանի Իսլ. խորհրդարանի հայ եւ ասորի պատգամաւորների պետական հանդիպումները

«ԱԼԻՔ» – Իրանի Իսլամական խորհրդարանում Թերհանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի գրասենեակից տեղեկանում ենք, որ Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթով, Իրանի Իսլամական Հանրապետութեան բանակի օդային ուժերի հրամանատար՝ գեներալ մայոր Վահեդիի հրաւէրով եւ օդային ուժերում ծառայող հայ զինւորների ներկայութեամբ, պատգամաւոր Արա Շահվերդեանը եւ Տ. Սահակ քհնյ. Խոսրովեանը հանդիպում են ունեցել հրամանատարի եւ հայ զինւորների հետ: Հրամանատարը գնահատեց հայ զինւորներին եւ տօների առիթով զինւորներին հնգօրեայ արձակուրդ շնորհեց:

Նոյն առիթով Իրանի Իսլամական Հանրապետութեան ռադիօհեռուստատեսութեան կազմակերպութեան գլխաւոր տնօրէն դոկտ. Փէյման Ջէբէլին հանդիպում է ունեցել Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի, Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Գեղարդ Մանսուրեանի եւ ասորիների եւ քաղդէական համայնքի պատգամաւոր Շառլի Էնւիէ Թեքիէի հետ: Հանդիպմանը ներկայ էր նաեւ Իսլամական խորհրդարանում ռադիոհեռուստատեսութեան հարցերով տեղակալ դոկտ. Հէյդարին:

«Շահիդ Բեհեշտի» համալսարանի ռեկտոր դոկտ. Աղամիրիի հրաւէրով՝ Իսլամական խորհրդարանում իրանահայ զոյգ պատգամաւորները, ասորի համայնքի պատգամաւորը եւ Տ. Սահակ քհնյ. Խոսրովեանը, համալսարանի «Խիմամ» դահլիճում հանդիպում են ունեցել հայ դասախօսներ՝ դոկտ. Շահբազեանի, դոկտ. Բադալեանսի եւ մի քանի հայ ուսանողների հետ:

Related Articles

Back to top button