Բենիամին Մատթէոսեան. «Մէկը պատերազմ է պատրաստում, միւսը՝ փախուստ ու ալիբի»
«ԱԼԻՔ» – Քաղաքագէտ Բենիամին Մատթէոսեանը ֆէյսբուքեան իր էջում գրել է.
«Իլհամ Ալիեւն ասել է, որ անկախ հայկական պետութիւնը «ըստ էութեան ֆաշիստական պետութիւն է», ուստի «ֆաշիզմը պէտք է ոչնչացւի»:
Սա «հիանալի առիթ» է Նիկոլ Փաշինեանի համար եւս մէկ անգամ ճանաչել Արցախը որպէս Ադրբեջանի մաս, հրաժարւել Իրանի հետ զօրավարժութիւններից, ինչպէս նաեւ դուրս բերելու ռուս սահմանապահներին եւս մի քանի վայրից…
Բայց թէեւ ոչ…. կարող էք անմիջապէս հանել 102-րդ բազան, դուրս գալ ՀԱՊԿ-ից, պատռել Ռուսաստանի Դաշնութեան հետ բարեկամութեան պայմանագիրը, լուծարել ՀՕՊ միացեալ համակարգը եւ կը լինի «խաղաղութիւն» «բոլորի» համար…
Նկատի ունեցէք նաեւ, որ Ալիեւի սպառնալիքների ֆոնին Փաշինեանը ոչ միայն փաստացի արդարացրել է նրա գնահատականը «ֆաշիստական պետութեան մասով», այլ նաեւ տեղեկատւութեան արտահոսք է կազմակերպել ու յայտնել, որ ղարաբաղեան հիմնախնդրի վերաբերեալ փաստաթղթերի փաթեթների հրապարակում է սպասւում առաջիկայում։
Արդիւնքում՝ մէկը պատերազմ է պատրաստում, միւսը՝ փախուստ ու ալիբի»։