Գարիկ Քեռեան. «Ադրբեջան-Նախիջեւան կապուղիների հարցով ուժային կենտրոնների միջեւ ինչ-որ գաղտնի համաձայնութիւն կայ»
«ԱԼԻՔ» – Քաղաքագէտ Գարիկ Քեռեանը գրում է.
«Ադրբեջանի նախագահ Ալիեւի հարցազրոյցն ու յայտարարութիւնները կրկին փոթորկել են մեր մեդիա դաշտը: «Անվտանգային», «ազգային», «ռազմավարական» կենտրոնների «փորձագէտների» ճոխ գաղափարների ու կարծիքների պակաս չկայ: Ոմանք կանխատեսում են նոր պատերազմ, ոմանք՝ իշխանափոխութեան գործընթաց:
Զանգեզուրագէտ ռահւիրաներն էլ լուռ անկիւնում ծխում են: ՀՀ քաղաքացիներն էլ, որ փորձում են մի բան հասկանալ, յայտնւում են ընկճախտի մէջ: Բոլորին հետաքրքրում է մի հարց, կա՞յ արդեօք խաղաղութեան հաստատման միջպետական բանակցային գործընթաց, թէ՞ այն արդէն տապալւած է:
Այս հարցի պատասխանը չի տրւում: Իմ կանխազգացումով կամ կանխատեսնմամբ, Ադրբեջան-Նախիջեւան կապուղիների հարցով ուժային կենտրոնների միջեւ ինչ-որ գաղտնի համաձայնութիւն կայ, որին հնարաւոր է նաեւ, որ Երեւանում անտեղեակ են: Ալիեւը երբեք այդպէս կոշտ յայտարարութիւններ չէր անի, եթէ այդպիսի պայմանաւորւածութիւններ չլինէին: Նա պոպուլիստ չէ, աւտորիտար ղեկավարների քաղաքական վարքն ու գործելակերպը առաւել քան մօտ են իրենց գործին»: