Հայաստան - ԱրցախՔաղաքական

Յարութիւն Յարութիւնեան. «Շառլ Միշէլն է Նիկոլին ասել՝ դատարկէք Արցախը, դուք չէք կարող ադրբեջանցիների հետ ապրել»

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սէյրանեանի հիւրը «5-րդ ալիք» հեռուստաընկերութեան գործադիր տնօրէն, սցենարիստ, պրոդիւսեր Յարութիւն Յարութիւնեանն է։

Յունւարի 11-ից կինոթատրոններում կը ներկայացւի Յարութիւն Յարութիւնեանի եւ «5-րդ ալիք» հեռուստաընկերութեան  ստեղծած «Կեղծ խաղաղութեան գինը» դոկումենտալ ֆիլմը, որը 100 տարի առաջ մեզ հետ տեղի ունեցածի մասին է՝ կեղծ խաղաղութեան պայմանագիր, Կարսի յանձնում ու զինւած թուրքեր՝ Ալեքսանդրապոլի մատոյցներում:

Հարցազրոյցի հիմնական թէզերը՝ ստորեւ.

  • ՀՀ գործող իշխանութիւնների կողմից 2018-ի «յեղափոխութիւն» կոչւածից ի վեր պատերազմ է տեղի ունենում մեր պատմութեան, ինքնութեան, մեր յիշողութեան դէմ: 

1918 թ. Կարսի անկման օրերին նոյն վիճակն էր, ինչ հիմա։ Այն ժամանակ էլ կեղծ խաղաղութեան սպասումներ էին, ինչից մի քանի օր անց նաեւ Ալեքսանդրապոլը սրի քաշւեց։ Ոնց որ քոփի փեսթ լինի։ Երբ այդ ժամանակւայ տեքստերը լսում ես, ոնց որ հիմա լինի, նոյնն է կատարւում: Դրա համար մեր նկարահանած վաւերագրական ֆիլմի վերնագիրն է՝ «Կեղծ խաղաղութեան գինը»։ 

Երբ Ամերիկայում էի, ֆիլմը դիտելուց յետոյ սփիւռքահայ գործիչներից մէկն ինձ ասաց՝ այս ֆիլմի անունը դիր Արցախ, ամէն բան նոյնն է, ինչ տեղի ունեցաւ Արցախում։ 100 տարին մէկ մենք ընկնում ենք մեր փորած փոսի մէջ։ Այս ֆիլմը մեր հանրութեանը շատ անհրաժեշտ է։ Ֆիլմը դեղահաբ է յիշողութեան կորստի դէմ։ Հայաստանի այսօրւայ իշխանութիւնները ծառն արմատից կտրում են։ Վստահ եմ՝ այս ֆիլմը նայողները ֆիլմից յետոյ շատ-շատ երկար կը մտածեն։ Սա մի ֆիլմ է, որտեղ չկայ հեղինակային տեքստ, ժամանակակիցների յուշերն են, մեկնութիւնները՝ արխիւներից, եւ այդ ժամանակւայ մամուլի հրապարակումները։ Այս ֆիլմում ոչինչ յօրինւած չէ, ու նրա ուժը դրա մէջ է։ Այս ֆիլմը պէտք է դպրոցներում ցոյց տալ։

  • Հայաստանի ներկայիս վարչապետն այնպիսի մեծ նւէր է թուրքերին, որ ցանկացածը կերազէր ունենալ։ Սա անբացատրելի կերպար է։ Սա կատարելագործւած մի ուրիշ խմբաւորում է։
  • Ֆիլմում կը տեսնէք՝ թուրքերի հիմիկւայ քարտէզը, որ ցոյց են տալիս, 100 տարի առաջւայ քարտէզն է։
  • Ով լինի իր տեղը, որ ձւածեղ չանի, հեծանիւ չքշի… երբ ինքը գիտի՝ իրեն ինչի համար են արտաքին ուժերը բերել իշխանութեան. ինքը շատ լաւ գիտի, որ իրեն բերել են, որպէսզի Արցախ ու Հայաստան չլինի։ 
  • 1918 թ․էլ, երբ Կարսը յանձնեցին, ցնծում էին, ասում՝ Կարսը յանձնեցինք, պրծանք… ինչպէս որոշներն այսօր ասում են Արցախի մասին: Հիմա էլ որոշներն ասում են՝ թուրքերի հետ խաղաղութիւն կը կնքենք, կապրենք…
  • Մենք ո՞վ ենք այս տարածքում՝ ցեղասպանւած ժողովրդի փշրանքներ։ Մեզ շիթիլել են այս տարածքում։ Արցախում, Սիւնիքում բնիկներ էին, դրա համար կարողացան պահպանել հայկական գէնը, այնտեղ մելիքութիւններ կային… Ոչինչ պատահական չարւեց այս իշխանութիւնների կողմից: Մեր ազնւականութիւնը ոչնչացրեցին ու հիմա էլ են ոչնչացնում։ Վրացիները 70 տարի «ընկեր» չասացին, «բատոնօ» էին ասում։ Իրենք կարողացան ազնւականութիւնը պահել, մենք՝ ոչ։ Այսօր Արցախը չկայ, դրւած է Սիւնիքի հարցը։ Սիւնիքը վտանգւած է, ու էլի մենք գալիս ենք Բաթումի պայմանագրին։ Մենք մեր ողնաշարը կոտրել ենք…
  • Կենդանական աշխարհում կայ ինքնապահպանութեան բնազդ։ Մենք էլ ասուն կենդանի ենք։ Հիմա մարդիկ սկսել են հասկանալ, արթնացել է ինքնապահպանութեան բնազդը։
  • Այս իշխանութիւններն արագ-արագ փոխում են պատմութեան դասագրքերը, ինքնութեան դէմ այլ ոտնձգութիւններ են կատարում, մեր պատմութիւնն են կեղծում, յիշողութիւնն են ոչնչացնում։ Այն, ինչի մասին միշտ երազել է թուրքը, թշնամին: 
  • Ալիեւի երէկւայ հարցազրոյցից յետոյ շատերն ասում են՝ պատերազմ կը լինի։ Ինչի՞ պիտի պատերազմ լինի, Նիկոլը տալու է, ամէն ինչ տալու է։
  • Ջեմուկից Նախիջեւան 24 կմ. է։ Այսօրւայ պայմաններում ի՞նչ դժւար խնդիր է Նախիջեւան հասնելը։ 
  • Հայաստանը հիմա անդամահատւած վիճակում է։ Հայաստանն իր պատմական տարածքից կորցրել է 12000 քկմ.։ Դա աւելի մեծ է, քան Լիբանանի Հանրապետութիւնը։ Մենք տւել ենք 12000 քկմ., դատարկել ենք այդ տարածքը եւ «օֆ» չենք արել… Աշխարհում նման բան չկայ։ 
  • 5 միլիարդ դոլարի իւղը վրեն զէնք Արցախում տրւել է Ադրբեջանին։ Դա էլ հօ՞ Ալիեւն է յայտարարել: Իսկ այս իշխանութիւնները ստեր էին տարածում, թէ նախկինները զէնք չեն առել: Բա որ նախկինները թալանել էին, զէնք չէին առել, էդ 5 միլիարդի զէնքը որտեղի՞ց էր։
  • Յեղափոխութիւն կոչւածից 1 տարի յետոյ հանդիպեցի Արմէն Աշոտեանին, ասացի՝ լսի՛ր, ես ձեզ քննադատողներից եմ եղել, բայց էս ի՜նչ երկիր էիք սարքել, որ 1 տարի է՝ քանդում են-քանդում, ու դեռ չի քանդւում։ Անցել է 6 տարի։ Ամէն օր քանդում են մեր երկրի հիմքերը: 
  • Նախկինները կերազէին անել այնպիսի կոռուպցիա, որը կայ այսօր այս իշխանութիւնների օրօք։
  • Այն վիճակին են հասցրել երկիրը, որ որեւէ խելացի մարդ կը վախենայ իշխանութիւն վերցնել, որովհետեւ կը մնայ տակը, երկիրը կը փլւի վրան։
  • Ես բռնի իշխանափոխութեանը դէմ եմ, բայց այս մարդիկ տեղ չեն թողել։ Ես գրեթէ վստահ եմ, որ ընտրութիւններով վիճակը չի փոխւելու։ Իրենց դրսի ուժերը չեն բերել հէնց այնպէս, որ ընտրութիւններով իշխանութիւն տան։ Մոռացէ՛ք։ Իրենք կը թողնեն-կը փախչեն այն ժամանակ, երբ ամէն ինչ աւարտւած կը լինի։
  • Ալիեւը երէկ ոչ մի նոր բան չի ասել։ Վարչապետի աթոռը զբաղեցնողն ամիսներ շարունակ Ալիեւի խօսքերի անոնսն արել է։ Յիշէ՛ք՝ դեռ ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին խօսք չկար, ինքն ու Ալիեւը Մինսկի խումբը լուծարելու անոնսն անում էին։ 
  • Եթէ Ալիեւն ուզեց, սա մեր զինւորականներին էլ կարտայանձնի։ 
  • Նախկին իշխանութիւնների օրօք ոչ ոք Ադրբեջանին ֆաշիստական պատասխան չի տւել, բայց Ալիեւը կուռկուռի ձագ էր։ Նախկին իշխանութիւնները մեզ անգամ խնդրել էին, որ Ադրբեջանի իշխող վարչախմբի ընտանիքներին չկպչենք։ 
  • Մինչեւ 2018 թ․ ֆաշիզմ չի եղել։ Ֆաշիզմ եղաւ այն ժամանակ, երբ վարչապետի աթոռը զբաղեցնողն ասաց՝ հես ա նէնց բան կասեմ, Ադրբեջանը միջից կը քանդւի։ Բա ասա, տղայ ջան, 5 տարի է՝ սպասում ենք։ Ֆաշիստն իրենք են, իրենցով է ամէն ինչ սկսւել ու, ցաւօք, իրենցով էլ աւարտւելու է Հայաստանի պատմութիւնը։
  • Սկզբում նախկինների վրայ էր գցում ամէն ինչ, իր բոլոր ձախողումները, յետոյ տեսաւ՝ պլաստինկեն խազւեց, սկսեց ասել՝ ռուսները, հիմա էլի նախկիններն են մեղաւոր։
  • Ինքը շատ լաւ հասկանում է, որ Ալիեւը ողջ հայ ժողովրդին կը կոտորի, բայց իրեն չի կպչի։ Ո՞նց կարող է «պապան» «որդուն» սպանել։ 
  • Ալիեւն ու Փաշինեանը սինխրոն պատրաստւում են Հայաստանի առաջիկայ ընտրութիւններին։
  • Դուք պատկերացնո՞ւմ էք՝ ինչ է նշանակում 300.000 ադրբեջանցիների վերաբնակեցում Հայաստանում։ Դա նշանակում է ամէն մարզում ունենալ թուրք փոխմարզպետ, թուրք փոխնախարարներ, թուրք փոխոստիկանապետեր, ԱԺ-ում թուրքական ֆրակցիա… Ու եթէ յանկարծ մէկը փորձեց փողոցում թարս նայել որեւէ թուրքի, Ալիեւը զօրք կը մտցնի։ 
  • Առանց Արցախի Հայաստանը չի կարող իր ողնաշարը շտկել։ Անդամահատւած մարդը չի կարող ոտքի կանգնել։
  • Ես մի ամերիկացի վերլուծաբանի հետ էի խօսում, ով ինձ ասաց՝ ձեր յաջորդ պատերազմը խմելու ջրի համար է լինելու։ Պատահական չէ, որ Ալիեւն եկել-կանգնել է Ջերմուկի գլխին։ Ու բնական է, որ Սեւանն էլ է ուզելու։ 
  • Սա լարովի տիկնիկ է, Ալիեւն ինչ ասի, այնպէս էլ պիտի անեն։
  • Այն, ինչ այս ընտանեկան զոյգն անում է ժողովրդի ու գործարարների գլխին, հասնո՛ւմ է։ Մարդ պէտք է ինքնասիրութիւն ունենայ։ Եթէ չունեն այդ ինքնասիրութիւնը, գնում են, նստում ճաշկերոյթի ու տալիս այդ 5-10 միլիոնը, թող տան, թող շարունակեն ստորանալ դրանց առաջ… Ասում են՝ վայ, հարկերը բարձրացրեց… է, լա՛ւ արեց, գոյքահարկը, տրանսպորտի գինը, աղբի վճարը բարձրացրեց, լա՛ւ արեց, որ «Օպելի» վարորդներին ասաց՝ համբալ, լա՛ւ արեց։ Հասնո՛ւմ է, քանի դեռ անում ու մարսում են։
  • Միակ ինստիտուտը, որ այսօր Հայաստանում պահպանւած է, եկեղեցին է։ Մնացածը քարուքանդ են։ Դրա համար էլ եկեղեցու դէմ պայքար կայ։ Ո՞նց կարող են երկրի ղեկավարները Սուրբ Ծննդեան օրը եկեղեցի չգնալ։ Ո՞ւմ են պէտք քո սաղմոսները, երբ դու այդ օրը ձւածեղ ես սարքում ու եկեղեցի չես գնում։ Գիտէք, չէ՞, ով է վախենում խաչից… Սատանա՛ն։
  • Հայաստանի երեք նախագահներն էլ՝ Լեւոն Տէր-Պետրոսեանը, Ռոբերտ Քոչարեանը, Սերժ Սարգսեանը, պետականութիւն կերտած անձինք են, ու ամէն մէկն իր պայքարը տանում է իր ձեւով։ 
  • Վարչապետի աթոռը զբաղեցնող այս մարդը մի անգամ արիւն թափել է, նրա համար խնդիր չէ երկրորդ, երրորդ անգամ արիւն թափելը։ 
  • Այսօր կան ընդդիմադիրներ, ովքեր Նիկոլի համար են աշխատում: 
  • Եւրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշէլն է Նիկոլին ասել՝ դուք չէք կարող ադրբեջանցիների հետ ապրել, եկեք հանենք ժողովրդին։ Առաջին փուլում Նիկոլը չի համաձայնել, յետոյ համաձայնել է։ Ամէն ինչ ծրագրւած ու պլանաւորւած էր։ 
  • Վախը դաժան բան է։ Տեսա՞ք, որ գնաց Արուճ գիւղ, 2018-19 թթ․ էն ջիգիարով ուտող-խմող տղէն ոչ մի բան չկերաւ։ 
  • Սովետահայ սերունդն անկախութիւն բերեց, բայց անկախութեան սերունդը մսխեց այդ անկախութիւնը։

Related Articles

Back to top button