Հայաստան - ԱրցախՔաղաքական

Վահագն Մելիքեան. «Հայաստանի իշխանութիւնների քայլերը կարող են յանգեցնել վտանգաւոր հետեւանքների»

«ԱԼԻՔ» – Հայաստանի իշխանութիւնների ձեռնարկած քայլերը կարող են յանգեցնել վտանգաւոր հետեւանքների: Այս մասին յունւարի 15-ին News.am-ի թղթակցի հետ զրոյցում ասել է ՀՀ ԱԳՆ նախկին գլխաւոր քարտուղար, արտակարգ եւ լիազօր դեսպան Վահագն Մելիքեանը։

Նա յաւելեց, որ ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերութեան փաստաթուղթը Հայաստանի անվտանգութեան երաշխիք չի տայ։

Նա հեռացող վարչակազմի հետ նման փաստաթղթերի ստորագրումը անխոհեմ քայլ է անւանել, քանի որ ոչ միայն ամերիկեան վարչակազմի փոփոխութիւն է տեղի ունենում, այլեւ կտրուկ փոխւում են շեշտադրումները ԱՄՆ արտաքին քաղաքականութեան մէջ։

Ըստ Մելիքեանի՝ այս փաստաթուղթը վաճառւելու է Հայաստանի ժողովրդին՝ որպէս իբրեւ փրկութիւն:

Նա յաւելեց, որ չնայած Հայաստանի իշխանութիւնների յայտարարութիւններին վեկտորի փոփոխութեան բացակայութեան մասին, չկան աւելի լուրջ քայլեր, քան հիմա արւում են։

Նրա գնահատմամբ՝ իրավիճակը թէ՛ մեծ, թէ՛ փոքր Մերձաւոր Արեւելքում եռում է։

«Հայաստանն այս տարածաշրջանի մի մասն է, եւ Երեւանում իշխանութիւնների վարած քաղաքականութիւնը, հաշւի առնելով այս գործօնը, լի է ռիսկերով։

Խորացնելով յարաբերութիւնները մի վեկտորի հետ, որի հետ ձեր ռազմավարական գործընկերը լուրջ խնդիրներ ունի, խնդիրներ կը ստեղծի Հայաստանի համար։ Սա յատկապէս վերաբերում է ԵԱՏՄ-ին՝ հաշւի առնելով Հայաստանի տնտեսութեան կախւածութիւնը այս միութիւնից, էլ չեմ խօսում հայ-ռուսական հաղորդակցութեան մասին։ Խօսքը էներգետիկ ռեսուրսների, իրացման հսկայական շուկայի, Ռուսաստանում ապրող մեր հայրենակիցների մասին է»,- ընդգծեց Մելիքեանը։

Related Articles

Back to top button