Էլի՞ լուռ էք մնալու. հասնելու են բոլորիդ ու երես չէք ունենալու մեր ու ձեր հետապնդւած գործընկերների աչքերի մեջ նայէք
Գեղամ Մանուկեանը՝ ԵՊՀ դասախօսներին եւ ուսանողներին

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գեղամ Մանուկեանը գրում է․
«Երբ 2025 թւականի դեկտեմբերին շինծու մեղադրանքով, քաղաքական պատւէրով ձերբակալեցին Երեւանի պետական Համալսարանի միջազգային յարաբերութիւնների ֆակուլտետի սիրւած դասախօս Խաչիկ Գալստեանին, համալսարանում եւ ֆակուլտետում դասախօսներն ու ուսանողները լուռ էին։
Հիմա արդէն նոյն ֆակուլտետի մէկ այլ սիրելի դասախօսի՝ Ալէն Ղեւոնդեանին նիկոլական քննիչները տարան։
Չէ՞ք յիշում նոյն այդ ֆակուլտետի դասախօս՝ Սահակ Մանուկեանի աշխատանքից ազատումը դասախօսութեան ընթացքում իր արտայայտած կարծիքի համար։
Էլի՞ լուռ էք մնալու։ Հասնելու են բոլորիդ, ձեր գրառումների, անգամ դասախօսութեան համար։ Էլի լինելու ենք կողքներդ, բայց երես չէք ունենալու մեր ու ձեր հետապնդւած գործընկերների աչքերի մէջ նայէք»։



