Հայաստան - ԱրցախՔաղաքական

Յակոբ Բադալեան. «Փաշինեանին իշխանութիւնից հեռացնել պէտք չէ, պէտք է իշխանութիւնը հեռացնել Փաշինեանից»

«Բազմիցս գրել եմ նախընտրական շրջանում, որ Սամուէլ Կարապետեանը Նիկոլ Փաշինեանի հեռանալու հնարաւորութիւնն է, պատեհութիւնը: Շատերի համար թերեւս բարդ է դա ընկալելը: Բարդ է պատկերացնելը, որ Նիկոլ Փաշինեանի իշխանութիւնը ստացաւ այնպիսի բովանդակութիւն 2020-ից յետոյ, որ նրա համար իշխանութիւնը պահելը հիմա աւելի դիւրին գործ է, քան իշխանութիւնից հեռանալը, իշխանութիւնը թողնելը:

Սամուէլ Կարապետեանի գործոնը այդ իմաստով էլ Փաշինեանի համար ժամանակի ու տարածութեան մէջ պատմական պատեհութիւն էր, եւ գուցէ վերջինը: Դրանից յետոյ նրա համար իշխանութիւնը պահելը միայն ու միայն բարդանալու է, իսկ ահա իշխանութիւնից հեռանալը երբեք չի դիւրանալու:

Այն, որ Նիկոլ Փաշինեանը շտապեց յայտարարել իր յաղթանակի մասին դեռեւս ձայների հաշւարկի գործընթացի մեկնարկին, վկայում է, որ նա պատկերացնում է դա: Բայց, իհարկէ, մի բան է պատկերացնել, մէկ այլ բան՝ գտնել լուծում պատկերացրած բարդութիւնից: Նիկոլ Փաշինեանը լուծում ընտրեց՝ խճճւելը:

Հիմա Հայաստանում որեւէ ակտուալ ընդդիմութեան խնդիրն աւելի է պարզւել՝ տարանջատել այդ խճճւած ցանցում Փաշինեանին ու Հայաստանը՝ հաւաքական իմաստով Հայաստանը, այլ ոչ թէ միայն աշխարհագրական ու վարչական: Տարանջատել, որ Հայաստանն էլ չխճճւի Փաշինեանի հետ:

Փաշինեանին իշխանութիւնից հեռացնել պէտք չէ: Այս ընտրութիւնից յետոյ դա այլեւս արդիական չէ: Պէտք է իշխանութիւնը հեռացնել Փաշինեանից»:

Related Articles

Back to top button