Հայաստան - ԱրցախՔաղաքական

Տիգրան Աբրահամեան. «Տեսնես Արցախի Մարտունի քաղաքում ծնւած մարդուն ի՞նչն է երջանկացնում իր դահիճի հետ հանդիպումից»

ԱԽ քարտուղարի եւ Ալիեւի օգնականի երջանիկ հանդիպումը Դիլիջանում, քաղաքականից բացի, նաեւ այլ հարթութիւն է ենթադրում։ Այս մասին գրում է ՀՀ ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան քարտուղար Տիգրան Աբրահամեանը։

«Տեսնես Արցախի Մարտունի քաղաքում ծնւած մարդուն ի՞նչն է երջանկացնում իր դահիճի հետ հանդիպումից։

Մանկութեան երազա՞նքն է իրականացւել, երբ իր ծննդավայրն ադրբեջանացւել է։

90-ականներից սկսած՝ հազարաւոր մարտունեցիներ, արցախցիներ կամ պարզապէս հայեր են զոհւել։ Արմէ՛ն, ո՞նց ես մարսել, շատ հե՞շտ էր, թէ՞ ուղղակի թքած ունես։

Արցախի գլխին եկածի պայմաններում ո՞նց ես ապրում, շնչում, կեանքդ վայելում Արցախ յանձնածների շրջապատում, ուրախ-զւարթ ժամանակ անցկացնում Արցախին պատերազմ բերածների եւ ցեղասպանութիւն իրականացրածների կարկառուն ներկայացուցչի հետ։

Քեզ միայն փառքն ու պաշտօնն են հետաքրքիր, իսկ քո ծննդավայրի ոչնչացումը, հայրենակիցներիդ մահն ու տառապանքը քեզ համար կոպեկի արժէք չունեն»։

Related Articles

Back to top button