ՄիջազգայինՔաղաքական
Իսրայէլը եւ ՀԱՄԱՍ-ը համաձայնութեան են եկել հրադադարի շուրջ

«ԱԼԻՔ» – Իսրայէլի բարձրաստիճան պաշտօնեաները հաստատել են, որ ՀԱՄԱՍ-ը գրաւոր հաւանութիւն է տւել համաձայնագրին, յայտնում է News.am-ը։
Բացի այդ, ամերիկացի պաշտօնեան Իսրայէլի 12 հեռուստաալիքին ասել է, որ «գործարք է ձեռք բերւել»։
Բացի այդ, բանակցութիւններին ծանօթ աղբիւրները պնդում են, որ Ֆիլադելֆիայի միջանցքում Իսրայէլի բանակի ներկայութեան հետ կապւած վերջին ճգնաժամը լուծւել է:
Աւելի ուշ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը սոցցանցերում գրել է. «Մենք գործարք ունենք Մերձաւոր Արեւելքում պատանդների վերաբերեալ։ Նրանք շուտով ազատ կը լինեն։ Շնորհակալ եմ»: