Ստեփան Դանիէլեան. «Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողութեան տակ է անցնում»
«ԱԼԻՔ» – «Իրանի տարածքով ռուս-իրանական կոմունիկացիաների կառուցումն առաջին հերթին նշանակում է մէկ բան՝ Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողութեան տակ է անցնում»: Այս մասին իր ֆէյսբուքեան էջում գրում է քաղաքագէտ Ստեփան Դանիէլեանը:
«Իրանի տարածքով ռուս-իրանական կոմունիկացիաների կառուցումն առաջին հերթին նշանակում է մէկ բան՝ Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողութեան տակ է անցնում: Այսինքն, Ադրբեջանը Ռուսաստանի ու Իրանի համար դառնում է ազգային շահերի տարածք եւ կոմունիկացիաների հնարաւոր խափանման, կամ, տեռորիստական որեւէ ակտի ժամանակ, ռուսական, կամ իրանական ռազմական ու հակատեռորիստական կառոյցները կարող են մուտք գործել Ադրբեջան, իսկ որոշ դէպքերում առանց Ադրբեջանի կարծիքը հարցնելով, եթէ վերջինս դէմ լինի գործողութիւններն:
Դրա համար է Ադրբեջանի պսեւդոխանը անհանգստացած ու ցանկանում է Թուրքիայի հետ ունենալ ուղղակի սահման, ապագայում պաշտպանւելու համար:
Հետաքրքիր յօդւածներ կան 2022-ի փետրւարի 22-ին ստորագրւած ռուս-ադրբեջանական պայմանագրում ու նոյն տարւայ յունիսի 29-ին ստորագրւած կասպեան երկրների կոմունիկէյում»,- գրել է քաղաքագէտը։