Զելենսկի. «Թրամփի հետ քննարկել ենք խաղաղութեան հասնելու հնարաւորութիւնները»
![](/wp-content/uploads/2025/02/697-780x470.jpg)
«ԱԼԻՔ» – Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեղեկացրել է, որ խօսել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ խաղաղութեան հասնելու հնարաւորութիւնների մասին։ Այս մասին յայտնում են ուկրաինական ԶԼՄ-ները:
«Խօսել ենք խաղաղութեան հասնելու, թիմային մակարդակով միասին աշխատելու մեր պատրաստակամութեան մասին։ Մեր տեխնոլոգիական հնարաւորութիւնների, մասնաւորապէս անօդաչու թռչող սարքերի եւ ժամանակակից այլ արտադրութիւնների մասին։ Ես շնորհակալ եմ նախագահ Թրամփին նրա հետաքրքրութեան համար, թէ ինչ կարող ենք անել միասին։
Քննարկեցինք Սքոթ Բեսենտի հետ մեր զրոյցը եւ անվտանգութեան, տնտեսական ու ռեսուրսների փոխգործակցութեան վերաբերեալ մեր նոր համաձայնագրի նախապատրաստումը: Նախագահ Թրամփն ինձ ներկայացրել է Պուտինի հետ իր զրոյցի մանրամասները։
Ուկրաինան բոլորից աւելի խաղաղութիւն է ուզում. մենք սահմանում ենք մեր համատեղ քայլերը Ամերիկայի հետ՝ կասեցնելու ռուսական ագրեսիան եւ երաշխաւորելու յուսալի, երկարատեւ խաղաղութիւն։ Ինչպէս նախագահ Թրամփն ասաց, եկէք հասցնենք դրան»,- յայտնել է Զելենսկին։
Նշենք, որ Թրամփը զանգահարել է Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկուն՝ ռուսական պետութեան ղեկավար Վլադիմիր Պուտինին ուղղւած հեռախօսազանգից յետոյ: