Զելենսկի. «Երբեք չենք ընդունի առանց Ուկրաինայի մասնակցութեան ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի կնքած խաղաղութեան համաձայնագիրը»

«ԱԼԻՔ» – «Մենք երբեք չենք ընդունի առանց Ուկրաինայի մասնակցութեան ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի կնքած խաղաղութեան համաձայնագիրը»։ Այս մասին NBC News-ին տւած հարցազրոյցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Նա ներկայացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ համագործակցութեամբ իր երկրում պատերազմը դադարեցնելու իր տեսլականը՝ հասկացնելով, որ երբեք չի ընդունի առանց Ուկրաինայի մասնակցութեան ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի կնքած խաղաղութեան համաձայնագիրը։
«Ես երբեք Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ կայացւած որեւէ որոշում չեմ ընդունի, երբեք։ Սա պատերազմ է Ուկրաինայում՝ մեր դէմ, եւ սրանք մեր մարդկային կորուստներն են»,- ասել է Զելենսկին։
Խօսելով Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ պատերազմը դադարեցնելու համար բանակցութիւններ սկսելու հնարաւորութեան մասին՝ Զելենսկին կոչ է արել եւրոպացի դաշնակիցներին նոյնպէս նստել բանակցութիւնների սեղանի շուրջ՝ զգուշացնելով, թէ ինչ կարող է լինել ՆԱՏՕ-ի հետ, եթէ Ռուսաստանը չկանգնեցւի կամ եթէ Միացեալ Նահանգները դուրս գայ դաշինքից։
Ուկրաինայի նախագահը յաւելել է, որ ՆԱՏՕ-ի եւրոպական անդամները չունեն ռազմական ներուժ՝ առանց ԱՄՆ-ի օգնութեան իրենց պաշտպանելու համար։