Հայաստան - ԱրցախՔաղաքական

Հրանտ Բագրատեան. «Ալէ՛ն Սիմոնեան, դու ես զիջել Ջերմուկը, բա թուրքերն ինչի՞ չփախան Ջերմուկից»

«ԱԼԻՔ» – «Ալէն, ինչո՞ւ ես ատում էս ժողովրդին: Ղարաբաղը տւեցիք Ադրբեջանին, հիմա անընդհատ գցում էք ռուսների գրպանը։ Դո՛ւք Պրահայում յանձնեցիք Ղարաբաղը, ու դրանից յետոյ ռուսների մէջ միանգամից մարեց հայերին աջակցելու ձգտումը։ Նիկոլն ԱԺ-ում ասաց՝ Ղարաբաղը չտայինք, Հայաստան չէր լինի։ Ալէն Սիմոնեանը հիմա հերքո՞ւմ է Նիկոլ Փաշինեանին։ Այն, ինչ ասում է ադրբեջանաթուրքական գործակալ Ալէն Սիմոնեանը, սարսափելի սուտ է։ Ալէն Սիմոնեան, բա Ռուսաստան-Ադրբեջան յարաբերութիւններում ճեղք է առաջացել, մտնէիր էդ ճեղքի մէջ, օգտւէիր էդ հնարաւորութիւնից»: Այս մասին 168TV-ի «Պրեսսինգ» հաղորդաշարում ասել է ՀՀ նախկին վարչապետ, «Ազատութիւն» կուսակցութեան նախագահ, «Միասին» շարժման համանախագահ, դոկտոր, պրոֆեսոր Հրանտ Բագրատեանը։

Վերջինս յիշեցրել է՝ Նիկոլ Փաշինեանը խորհրդարանում ասել է՝ Արցախը յանձնելը Հայաստանի լինելիութեան գինն էր:

«Ալէն Սիմոնեանը հակասո՞ւմ է Փաշինեանին»,- ասել է Հրանտ Բագրատեանը:

Ինչ վերաբերում է ՀՀ սահմաններին, Հրանտ Բագրատեանն ասել է. «Արդէն սահմանագծւած սահմանները նորից սահմանագծեցին, Կիրանցի հատւածի 10 կմ սահմանագծման արդիւնքում Հայաստանը կորցրեց 50 քկմ տարածք, ու նոյնը սպասում է միւս հատւածներին:

2022 թ. սեպտեմբերին Ադրբեջանի բանակը յարձակւեց 3 հատւածում՝ Վարդենիս, Ջերմուկ, Սեւ լիճ: Վարդենիսում եւ Սեւ լճում ռուսական զօրքն եկաւ, մեր թիկունքում կանգնեց: Ջերմուկում յարձակումն անսպասելի էր: Էդ ժամանակ ԳՇ պետն ասաց՝ հանգիստ եղէք, սոված պիտի սատկեն, դուրս գան, փախչեն: Ո՞ւր է, ինչի՞ չփախան: Ալէն Սիմոնեան, դու ես զիջել Ջերմուկը: Յարգելի ժողովուրդ, այն, ինչ ասում է ադրբեջանա-թուրքական գործակալ, մեր ազգի թշնամի Ալէն Սիմոնեանը, սարսափելի ստեր են»:

Related Articles

Back to top button