Հայաստան - Արցախ

Ռոբերտ Քոչարեան. «Աւետիք Իշխանեանը եզակի իրաւապաշտպաններից էր, որի գործունէութիւնը մեծ գնահատանքի է արժանի»

«ԱԼԻՔ» – ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանը ցաւակցել է իրաւապաշտպան Աւետիք Իշխանեանի մահւան կապակցութեամբ:

«Խորը ցաւով տեղեկացայ Աւետիք Իշխանեանի անժամանակ մահւան մասին։ Աւետիք Իշխանեանը եզակի իրաւապաշտպաններից էր, որի գործունէութիւնը մեծ գնահատանքի է արժանի՝ որպէս իրականում անվախ, սկզբունքային, պետութեան համար մտահոգ հասարակական գործչի։ Ցաւակցութիւնս եմ յայտնում Աւետիք Իշխանեանի ընտանիքին, հարազատներին, համախոհներին»,- ասւած է ՀՀ երկրորդ նախագահի ցաւակցական ուղերձում։

Related Articles

Back to top button